Պետական բյուջեից 2 մլրդ 762 մլն դրամ է ծախսվել SuperMicro գերհամակարգիչ գնելու համար։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված և Գնումների պետական համակարգում հրապարակված գնման պայմանագրի ուսումնասիրությունից։ Կառավարության ապրիլի 10-ի նիստի ընթացքում էր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել՝ գերհամակարգչի գործարկումը մո՞տ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր, որ համակարգչի …