ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հրազդանի հիվանդանոցի նախկին տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հրազդանի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շահադիտական նպատակներով չի …

