Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է Եվրոպայի թոփ-15 լիգաներում, հաղորդում է «Матч ТВ»-ն։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը 18 խաղում կատարել է 13 ասիստ։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է դանիական «Միտյուլանի» կիսապաշտպան Արալ Շիմշիրը, որը 11 գոլային փոխանցում է կատարել այս մրցաշրջանում։ 9-ական ասիստով 3-5-րդ տեղերը բաժանում …

