Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 13:24Ազգային ժողովի երեկվա հարցուպատասխանից հասկացա, որ ընդդիմության համար կա առաջարկ, որից նրանք չեն կարող հրաժարվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դեռ կարիք կլինի աշխատանք տանել այդ առաջարկը ձևակերպելու ուղղությամբ։
«Այսինքն, ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին մենք պետք է պատասխանենք, կամ ես կոնկրետ պետք է պատասխանեմ: Եվ եթե ես ունենամ այդ պատասխանը դա ինձ մղում է մտածել որ ես իրոք կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել: Օրինակ՝ նախորդ անգամ ես ասում էի, որ արտահերթ ընտրությունները, օրինակ, գործիքներից մեկն են, բայց երեկվա Ազգային ժողովի հարց ու պատասխանը ինձ համար ակնհայտ դարձրեց՝ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ ընդհակառակը՝ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ երեկվա հարցուպատասխանի արդյունքներով ընդդիմությունը, գուցե դիտավորյալ, գուցե անտեղյակության պատճառով, հնարավորություն է տվել իշխանությանը՝ հանրային ճնշում գործադրելու ընդդիմության վրա՝ նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացումը հնարավոր դարձնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

