Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանն անդրադարձել է Դենիս Ջորկաեֆի` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելուն։
«Բոլորի հետ շփման պատրաստ թեկնածուն…
Մի քանի ժամ է անցել , ինչ Դենիս Ջորկաեֆը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, բայց արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ, պարոնը խոսում է բոլորի հետ շփման մասին, բայց փակում է իր գրառման մեկնաբանությունները, բոլորի համար բացի իր ընկերներից, բայց սա դեռ միայն սկիզբն ա, մարդկանց իր գրառման տակ իր համար ոչ ընդունելի ռեակցիաների համար առանց զլանալու հերթով բլոկում ա, ինչ խոսք շատ հետևողական ու խոստումնալից թեկնածու ունենք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սերգեյ Ջանջոյանը։

