ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Տեղեկացնում ենք, որ ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 20.11.2026 թվականը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։
ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Մյուս թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն է։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։

