«2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք: Գործող 12%-ի փոխարեն սահմանելու ենք 20%, որը միջինում կբարձրացնի կենսաթոշակները 3000-3500 դրամի սահմաններում»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը բացատրեց, որ քաղաքացիները, կատարելով անկանխիկ գործարքներ, կարող են ինքնուրույն բարձրացնել իրենց կենսաթոշակները։ Մանրամասները՝ տեսանյութում։ Մանյա Պողոսյան

