Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

«Դեմքն է այտուցված եղել, աչքերը՝ փակված, գրեթե կապտածի աստիճան, ինքը հևոցով էր շնչում, ջերմում»․ Իրինա Գարգարյանը նկարագրում է աղջկա՝ փոքրիկ Եվայի վիճակը հուլիսին «Ուիգմոր» բժշկական կենտրոնում վիրաբուժական միջամտությունից հետո։ Ըստ նրա՝ 12 ժամ անց երեխային հենց այսպիսի խնդիրներով են ստիպված եղել նորից հիվանդանոց հասցնել։

Մոր խոսքով՝ 2 տարեկան 4 ամսական երեխայի աջ ձեռքի բութ մատի եղունգի տակ բորբոքում էր եղել, հուլիսի 4-ին դիմել էին «Ուիգմոր» կենտրոն, որտեղ տեղային անզգայացմամբ կատարվել էր վիրաբուժական միջամտություն։

«Միջամտության ժամանակ ես անձամբ ներկա եմ եղել, գիրկս է եղել բալիկս: Երեխայի մոտ շատ մեծ ցավի ու վախի սթրեսային վիճակ էր, պահանջել եմ վիրաբույժից, որպեսզի դադարեցնի գործունեությունը: Մի փոքր հանգստացրել եմ, դրանից հետո շարունակել ենք: Սկզբից օգտագործվել է «Լիդոկային»-ի սփրեյ, դրանից հետո 2%-անոց 1 միլիլիտր բլոկադա է արվել, մկանային ներարկում է կատարվել»,- պատմում է մայրը։

Ըստ Իրինայի՝ իրեն չեն տեղեկացրել, թե ինչ դեղամիջոց է ներարկվում, չի եղել նաև հարց՝ արդյո՞ք երեխան որևէ ալերգիա ունի։ Այնինչ՝ վիճակի վատթարացումից հետո նորից «Ուիգմոր» տեղափոխված երեխան մինչև հուլիսի 9-ը ներառյալ այնտեղ ստացել է հակաալերգիկ բուժում։ Մոր խոսքով՝ ԲԿ-ն մինչ օրս չի պարզաբանում՝ ո՞ւմ մեղքով է փոքրիկ Եվայի վիճակը վատթարացել վիրահատությունից ընդամենը մի քանի ժամ անց։

«Ինձ համար մինչ այսօր պարզ չի՝ երեխաս ունե՞ր ալերգիա և, ի վերջո, դա ընդհանրապես «Լիդոկային»-ի հե՞տ է կապված, թե՞ չէ: Ուղղակի հաշվի առնելով դեղի բարձր ռիսկայնությունը՝ բոլորին դա հայտնի փաստ է, հավանականությունը շատ մեծ է, որ կարող էր հենց «Լիդոկային»-ից լինել: Այսինքն՝ ես չգիտեմ՝ երեխան ունի՞ ալերգիա դեղից, թե՞ չափաբաժինն է գերազանցվել»,- ասում է նա։

Մոր խոսքով՝ դիմել է ԲԿ-ին՝ պահանջելով իրեն տրամադրել ինչպես միջամտության, այնպես էլ հոսպիտալացման և մինչև դուրսգրման պահի բոլոր բժշկական փաստաթղթերն ու օգտագործված դեղամիջոցների մասին տեղեկությունները։ «Ուիգմոր»-ը պատասխանել է միայն օգոստոսի 30-ին, այն էլ՝ ոչ ամբողջական։

«Ես նույնիսկ պահանջել եմ «Ուիգմոր»-ից ներկայացնեն ինձ, ուղարկեն «Լիդոկային»-ի հետ կապված բոլոր թղթերը։ Լռություն: Իրենք պատճառահետևանքային կապը ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում, այսինքն՝ իրենք էլ չեն կարողանում ասել՝ դա «Լիդոկային»-ից կարո՞ղ էր լիներ, թե՞ ոչ»,- ասում է մայրը:

Բացի այդ, Իրինան նշում է, որ ինչպես իրեն տրամադրված թերի փաստաթղթերում, այնպես էլ «ԱրՄեդ» համակարգում մի շարք անճշտություններ կան․ «Աջ ձեռքի փոխարեն նշված է ձախ ձեռք։ Հուլիսի 4-ի գրությունը, որը կատարել է, հավանաբար, Սերգեյ Եղիազարյանը՝ վիրաբույժը, դասակարգումը սխալ էր տրված՝ «Տ» 61.7, «Ձեռքի և դաստակի բաց և բազմակի վնասվածքներ» գրությամբ էր, այն դեպքում, որ իմ երեխայի ո՛չ մարմնի, ո՛չ մաշկի ամբողջականությունը խախտված չի եղել»:

Փաստացի, ավելի քան 3 ամիս է՝ Եվայի ծնողները չեն կարողանում ստանալ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է իրենց 2 տարեկան երեխան եղունգի պարզ վիրաբուժական միջամտությունից ժամեր հետո նույն հիվանդանոց ընդունվել արդեն միջին ծանրության վիճակով։

«Իմ երեխան ունի բազմակի ատամների բուժման անհրաժեշտություն՝ ընդհանուր անզգայացմամբ, և չի բացառվում, որ տեղային անզգայացման անհրաժեշտություն ունենա: Մինչև ես չունենամ այդ փաստաթղթերը և բացատրությունը, ես չեմ կարողանալու երեխային օգնություն ցույց տալ: Ես պնդում եմ, որ իմ մանկահասակ երեխայի իրավունքները ոտնահարված են»,- ընդգծում է Իրինան:

Դեպքի հետ կապված պարզաբանում ստանալու համար Factor TV-ն դիմեց «Ուիգմոր» ԲԿ, որտեղից գրավոր հարցում պահանջեցին։ Մեր գրավոր հարցերը, սակայն, անպատասխան մնացին․ կենտրոնը, հղում կատարելով բժշկական գաղտնիքի մասին օրենքին, որևէ հարցի չպատասխանեց։

«Նշված դեպքի առնչությամբ իրականացվում է իրավասու մարմնի ուսումնասիրություն, որի շրջանակում պահանջված տեղեկությունները սահմանված կարգով տրամադրվել են իրավասու մարմնին»,- միայն նշվում էր պատասխանում։

Փոքրիկ աղջկա ծնողները դիմել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որտեղ էլ վարչական վարույթ է հարուցվել։ Նրանք արդեն հրավիրվել են առաջին լսումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան