Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան

Լուրեր

20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է Սիսիանում գործող «Ֆլեշ» և Նոյեմբերյանում գործող «Կամօյլ» ընկերությունների բենզալցակայանների ու հեղուկ գազի լցակայանների աշխատանքները։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որոնք հրդեհի առաջացման վտանգ են ստեղծում և անմիջական սպառնալիք ներկայացնում մարդկանց անվտանգությանը։

Լցակայանները կապարակնքվել են մինչև խախտումների ամբողջական վերացումը։ Նմանատիպ խախտումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում գտնվող հեղուկ գազի պահեստարանում, որը տնտեսավարողը կամավոր ապամոնտաժել է։

ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Չարենցի 8ա հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Ստուգումներ են իրականացվել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Գ. Նժդեհի 2 հասցեում գտնվող «Կամօյլ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի Երևան-Արմավիր մայրուղու 37–38 կմ, 134 տարածք հասցեում գտնվող՝ Արտավազդ Մաղաքյանին պատկանող հեղուկ գազի պահեստարանում։

Վերոնշյալ լցակայաններում և հեղուկ գազի պահեստարանում Տեսչական մարմնի Սյունիքի, Տավուշի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք հրդեհների առաջացման վտանգ են ստեղծում և անմիջական ու ուղղակի սպառնալիք են մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող լցակայանների և պահեստարանի աշխատանքները՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի Տավուշի և Սյունիքի տարածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետների և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ երկու մարզերում նշված օբյեկտները կապարակնքվել են, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի Երևան-Արմավիր մայրուղու 37–38 կմ, 134 տարածք հասցեում գտնվող՝ Արտավազդ Մաղաքյանին պատկանող հեղուկ գազի պահեստարանը տարածքային ստորաբաժանման մասնագետների բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է։