«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
Քաղաքականություն
20.11.2026 | 13:56
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ քննարկվում է «եվրոպական եռյակի»՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների այցը Ռուսաստան, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Դուք տեսել եք, որ նախագահը Չինաստանում գտնվելու ընթացքում նշել է մեր որոշման մասին՝ Մոսկվա հրավիրելու, այսպես կոչված, եվրոպական եռյակի ներկայացուցիչներին։ Սա այն հարցերից է, որոնք առաջիկայում դիտարկվում են և ներկայում մշակման փուլում են»,- լրագրողներին ասել է Ռյաբկովը։
Միաժամանակ, նրա խոսքով, «եռակողմ ձևաչափի առնչությամբ, այն տեսքով, որով այն կիրառվել է, այդ թվում՝ Աբու Դաբիում վերջերս կայացած հանդիպման ժամանակ, համապատասխան պայմանավորվածություններ կամ փոխըմբռնումներ չկան»։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիության ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Մոսկվա՝ նրանց դիրքորոշումը հասկանալու և ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու նպատակով։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ առաջարկներով է Եվրոպան գալու այդ բանակցություններին։ Այդ պատճառով դիվանագիտական խողովակներով եվրոպացիներին առաջարկել ենք գալ Մոսկվա՝ նրանց դիրքորոշումը հստակեցնելու համար։ Դրանից հետո մենք կորոշենք, թե ինչ ձևաչափով ենք շարունակելու երկխոսությունն Ուկրաինայի հարցով»,- ասել էր Պուտինը Շենժենում կայացած մամուլի ասուլիսում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

