Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը երկարաժամկետ դիտարկման շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում իրականացված ավելի քան 3000 անանուն հարցազրույցների արդյունքում վեր է հանել 126 դեպք՝ կապված Հայաստանից դուրս ապրող քաղաքացիների նյութական շահագրգռման և ընտրություններին մասնակցելու նպատակով նրանց տեղափոխումը կազմակերպելու հետ։ Այս մասին ընտրական դիտարկումների ներկայացման ժամանակ հայտնել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Մերի Մինասյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները առաքելությանը հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իրենց հարազատներին, բարեկամներին և ընկերներին առաջարկվել է կազմակերպել Հայաստան գալը. «Որոշ դեպքերում առաջարկվել է նաև նյութական, այսպես ասած, փոխհատուցում՝ գալու և Հայաստանում ընտրություններին մասնակցելու և կոնկրետ քաղաքական ուժին ընտրելու նախապայմանով»։

Խնդիրն առավել պատկերավոր ներկայացնելու համար բանախոսը մի քանի ուղիղ մեջբերում է արել քաղաքացիների պատմածներից։ Մասնավորապես՝ քաղաքացիներից մեկը առաքելությանը պատմել է, որ ՌԴ-ում ապրող իր բարեկամին առաջարկել են տոմս գնել՝ ընտրություններին գալու համար։

«Սկզբում առաջարկել են 100.000 ռուբլի նաև որպես փոխհատուցում, սակայն քանի որ ցանկացողները շատ են եղել, հետո ասել են, որ միայն ավիատոմսը կգնեն։ Մեկ այլ քաղաքացի նշել է, որ իր բարեկամները սկզբում պետք է գային ընտրություններին, քանի որ խոստացել էին կազմակերպել նրանց այցելությունը Հայաստան, բայց քանի որ ովքեր իրենց բերելու էին, ասել էին, թե ում պետք է ընտրեն (․․․ Սամվել Կարապետյանի ուժին), իրենք չեն ցանկացել այդ ուժին ընտրել, այդ պատճառով հրաժարվել են։ Մեկ այլ վկայությամբ՝ քաղաքացու բարեկամները զանգել և ասել են, որ Սոչիի ու Մոսկվայի տարածքից հունիսին գալու են Հայաստան՝ քվեարկելու ու վերադառնալու համար, իսկ գալը կազմակերպվելու է»,- մեջբերեց բանախոսը։

Մինասյանը նաև տեղեկացրեց Աբխազիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու վերաբերյալ ստացված ահազանգի մասին. «Մասնավորապես՝ առաքելությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Աբխազիայում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ցանկանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալ, բայց դեռ չունեն, իրենց առաջարկվել է աջակցություն տրամադրել փաստաթղթավորման, այդ քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացնելու համար, և ի պատասխան այդ աջակցության՝ իրենք պետք է գային Հայաստան և քվեարկեին կոնկրետ ուժի օգտին»։

Արձանագրված խնդիրների առնչությամբ դիտորդական առաքելությունը ներկայացրել է առաջարկություններ երեք հիմնական ուղղությամբ։

«Նախ բարեգործության արգելքը պետք է տարածվի նաև քաղաքական ուժերի հետ փաստացի ասոցացվող կազմակերպությունների վրա։․․․Երկրորդը՝ անհրաժեշտ է ներդնել ընտրակաշառքի կազմակերպվածության, ծավալի, հնարավոր ազդեցության գնահատման հստակ մեթոդաբանություն՝ հաշվի առնելով այդ դեպքերի քանակը, աշխարհագրությունը, տևողությունը, ներգրավված անձանց և ֆինանսական միջոցների շրջանակը։ ․․․Եվ երրորդը՝ պետք է ապահովվի արտաքին միջամտության հնարավոր քրեորեն պատժելի դրսևորումների վերաբերյալ տեղեկությունների պատշաճ ստուգումն ու արդյունավետ քննությունը»,- նշեց Մերի Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան