Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին

Լուրեր

20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
20.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Ուկրաինայի հետ սահմանակից Լեհաստանի երկու շրջաններում ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարածքին հասցված զանգվածային հարվածի ֆոնին օդային տագնապ է հայտարարվել։ Լեհաստանի զինվորականները հայտնել են երկրի օդային տարածք անհայտ օբյեկտների հնարավոր ներխուժման մասին։ Լյուբլինում միացվել են տագնապի ազդանշանները, իսկ Ժեշուվի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, գրում է The Insider-ը։

Տեղական ժամանակով 3:00-ի սահմաններում Լեհաստանի կառավարության անվտանգության կենտրոնը (RCB) Լյուբլինի և Անդրկարպատի բնակիչներին օդային հարձակման վտանգի մասին նախազգուշացումներ է ուղարկել։ Ծանուցումներ են ստացել, մասնավորապես, Լյուբլինի, Խելմի, Զամոշչի և Ժեշուվի բնակիչները։

«Ուշադրությո՛ւն։ Ուշադրությո՛ւն։ Օդային հարձակման վտանգ կա։ Գտեք անվտանգ վայր։ Հետևեք ծառայությունների ցուցումներին։ Սպասեք հետագա հաղորդագրություններին»,- ասվել է RCB-ի ծանուցումներում։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը օդ է բարձրացրել ռազմական ավիացիան, ինչպես նաև մարտական պատրաստության վիճակի է բերել ցամաքային ՀՕՊ համակարգերն ու ռադիոտեղորոշիչ հետախուզության միջոցները։ Տեղական ժամանակով 7:00-ի սահմաններում փակվել է Ժեշուվի օդանավակայանը, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից շուրջ 70 կմ հեռավորության վրա։

Լեհաստանի զինվորականները հայտնել են, որ ստուգում են երկրի օդային տարածք անհայտ թռչող օբյեկտների հնարավոր ներթափանցման մասին տեղեկությունը։ Հրամանատարության տվյալներով՝ մասնագետները վերլուծում են ռադիոտեղորոշիչ համակարգերի տվյալները՝ ենթադրյալ խախտումը հաստատելու և անհրաժեշտության դեպքում հակազդման միջոցներ ձեռնարկելու համար։ Հաղորդագրության հրապարակման պահին օդային տարածքի խախտման մասին պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։

Նույն գիշերը Ռուսաստանը թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Լվովի, Անդրկարպատյան և Իվանո-Ֆրանկիվսկի մարզերում էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են իրականացվել։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել, վնասվել են ենթակառուցվածքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի