Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր

Լուրեր

20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
20.11.2026 | 13:47
Փաշինյանին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն ունեք. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:45
Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-17-ը Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոտիրի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի և միջազգային այլ գործընկերների հետ։ Քննարկվել են ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, գենդերային հավասարության խթանման և միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 15-17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումին մասնակցության շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարճատև հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոտիրի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի, տարբեր երկրների նախարարների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններին՝ մասնավորապես ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, գենդերային հավասարության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։

Արփինե Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի փոխանակումը, արդյունավետ համագործակցային մեխանիզմների ձևավորումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ընդգծելով կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության հետևողական հանձնառությունը։

Հանդիպումների ընթացքում կարևորվել է միջազգային գործընկերների հետ շարունակական երկխոսության ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը։