Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
Բոլորը

Ազգային ժողովի լիագումար նիստում ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, ընդդիմության վարքագծին և ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի անձեռնմխելիությանը։

Կոնջորյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ որևէ ֆիզիկական ոտնձգություն անընդունելի է, քանի որ այն, իր գնահատմամբ, վերաբերում է ոչ միայն կոնկրետ պատգամավորին, այլև ներկայացուցչական մանդատին։

«Ամբիոնից խոսացողին չի՛ կարելի մոտենալ, փորձել մոտենալ, որովհետև ամբիոնը նշանակում է, որ սա Հայաստանի Հանրապետության կենտրոնական ամբիոնն է, և ոտնձգությունը ամբիոնից խոսացողի նկատմամբ ոտնձգություն է ժողովրդի ներկայացուցչական մանդատի նկատմամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի գործողություններին՝ Կոնջորյանը պնդեց, որ հենց ընդդիմադիր պատգամավորների պահվածքն է հանգեցրել իրավիճակի սրմանը։

«Նարեկ Կարապետյանը, շարունակելով Սեյրան Օհանյանի լավագույն ավանդույթները, շատ ագրեսիվ տոնայնությամբ սկսեց խոսալ, ձեռքդ տնկեց, հետո ասեց «արա», և բոլորը արդեն եկան, Տարոն Չախոյանին շրջապատեցին։ Դու՛ք եք սադրել, ժողովո՛ւրդ ջան»,- հայտարարեց Կոնջորյանը։

Նա անդրադարձավ նաև ծեծկռտուքի ընթացքում հնչած հայհոյանքներին՝ պնդելով, որ Նարեկ Կարապետյանն օգտագործել է սեռական բնույթի հայհոյանքներ և պատասխան ստացել իշխանական պատգամավորներից։

Կոնջորյանը մեկնաբանեց նաև ընդդիմադիր պատգամավոր Հայկ Սուքիասյանի հայտարարությունը, թե իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը «կամերաների առաջ նման բաներ չի անում»։ ՔՊ խմբակցության ղեկավարը դա որակեց որպես սադրիչ ձևակերպում և հնարավոր սպառնալիք։

«Դուք ասեցիք՝ «ինձ ճանաչողները գիտեն, որ ես կամերաների առաջ չեմ անում այդպիսի բաներ»։ Ի՞նչ եք անում, պարո՛ն Սուքիասյան։ Դա բավականին սադրիչ հայտարարություն է։ Ընդհուպ ես ասում եմ՝ դա մարտական սպառնալիք է։ Դա, ես կարծում եմ, այդ թվում նաև իրավապահ մարմինների ուշադրության առարկան պիտի դառնա»,- ասաց նա։

Կոնջորյանն անդրադարձավ նաև քաղաքական գործիչների ընտանիքների մասին խոսելու թեմային։ Նա նշեց, որ եթե անձը զբաղվում է քաղաքականությամբ, ապա նրա գործունեությունը ենթակա է հանրային և քաղաքական քննադատության, անկախ նրանից՝ նա որևէ պատգամավորի ընտանիքի անդամ է, թե ոչ։

«Երբ որ խոսվում է Սամվել Կարապետյանի մասին, Կարեն Կարապետյանի մասին, այդ մարդիկ քաղաքական ֆիգուրներ են։ Պարո՛ն Կարապետյան, ո՞նց կարող է քաղաքական գործիչն ասի՝ «իմ մասին մի՛ խոսեք»։ Ես, այո՛, այս ամբիոնից պաշտոնապես ասում եմ, որ դատապարտում եմ բոլոր այն դեպքերը, երբ որևէ մեկը խոսում է քաղաքական գործիչների այն ընտանիքի անդամների մասին, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բայց երբ քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, հնարավոր չի չխոսալ»,- հայտարարեց Կոնջորյանը։

Ելույթի ավարտին նա նշեց, որ, իր գնահատմամբ, ընդդիմության սադրիչ գործողությունները շարունակելու դեպքում իշխանական պատգամավորները դրանց համարժեք պատասխան են տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան