Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 21:30ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Factor TV-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դատապարտեց միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների վարքագիծը՝ պնդելով, որ իշխանական պատգամավորներն արձագանքել են ընդդիմության սադրանքին։
«Քաղաքացիական պայմանագիրը» ընդամենն արձագանքել է «Ուժեղ Հայաստան»-ի խուլիգանական պահվածքին»,- հայտարարեց Բաքոյանը։
Նրա խոսքով՝ երբ ՔՊ խմբակցության պատգամավորն ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մոտենում է ելույթ ունեցողին՝ փորձելով ճնշել կամ հարվածել, իշխանական պատգամավորները կարող էին համարժեք արձագանքել։
«Համարժեք արձագանքել են, դա շատ նորմալ է, և այդպես էլ պետք է լինի»,- ասաց Բաքոյանը։
Նա նաև կոչ արեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հետագայում նման վարքագիծ չդրսևորել՝ ընդգծելով, որ նման դեպքերը պետք է բացառել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

