«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա մեկ ամիս
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին խաղադաշտից կբացակայի շուրջ մեկ ամիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել չեխական «Սլավիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրի խաղում (4:2): Նա հարկադրված փոխարինվել էր 61-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։