Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Քաղաքականություն
20.11.2026 | 22:19
Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ներգրավված են երկրից դուրս կրոնական ատելությամբ, արմատականությամբ և ֆանատիզմով պայմանավորված կայուն զինված խմբի գործունեության մեջ, ձերբակալվել և վերադարձվել են Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ օպերատիվ-քննչական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Յունուս Աբդուլռահմանովը 2025 թվականի նոյեմբերի 15-ին մեկնել է օտարերկրյա պետություն, որտեղ միացել է «Իսլամական պետություն՝ Խորասանի վիլայեթ» ահաբեկչական կազմակերպությանը (ԻԼԻՊ՝ Խորասանի վիլայեթ)։ Նրան տեղավորել են լեռնային տարածքում գտնվող՝ հատուկ կահավորված, քարանձավային տիպի գաղտնի ճամբարում, ապահովել հրազենով և զինամթերքով, ինչպես նաև ռազմական պատրաստություն են անցկացրել՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով։ Հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել է։
Բացի այդ, նշված ահաբեկչական խմբավորման մեկ այլ անդամ՝ Աբդուլլա Հասանբեկովը, մեկնել է օտարերկրյա պետություն՝ այդ երկրի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մտադրությամբ։
Ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկությունների հիման վրա՝ տվյալ երկրի անվտանգության մարմինների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել է գաղտնի երթուղով տեղաշարժվելու ընթացքում։
Նշված հանցավոր գործողությունների առնչությամբ Յունուս Աբդուռահմանովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 283-1.3-րդ հոդվածով, իսկ Աբդուլլա Հասանբեկովին՝ ՔՕ 29-րդ և 283-1.3-րդ հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

