Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում անդրադարձավ Արցախի հայաթափմանը, Եռաբլուրում հուղարկավորված զինծառայողներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա հակադարձեց իշխանական պատգամավորների այն պնդումներին, թե ընդդիմությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացը՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են ստորագրել և վավերացնել նախաստորագրված պայմանագիրը։

Անդրադառնալով Արցախում ռազմական գործողությունների և կրակոցների բացակայության մասին իշխանական հայտարարություններին՝ Վարդևանյանն ասաց, որ դրա պատճառը տարածաշրջանի հայաթափումն է։
«Այո՛, կրակոցներ չկան, մահեր չկան Արցախում, որովհետև նույնիսկ մեկ հայ չկա այն Արցախում, որը դարեր ի վեր բնակեցված է եղել հայերով: Սա, ի դեպ, պատմական փաստ է, որը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել»,- հայտարարեց Վարդևանյանը։

ԱԺ փոխնախագահը խոսեց նաև Եռաբլուրում հուղարկավորված զինծառայողների մասին՝ նշելով, որ նրանք պաշտպանել են հայ ընտանիքներին ցեղասպանությունից, Սումգայիթի ջարդերից և էթնիկ զտումներից։ Նա քննադատեց իշխանությունների՝ Եռաբլուրի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Վարդևանյանը կտրականապես հերքեց ընդդիմության՝ խաղաղությանը դեմ լինելու վերաբերյալ մեղադրանքները։ Նա հայտարարեց, որ իրենք ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ այժմ կողմ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Ու կներեք, բայց ուղիղ կասեմ․ չհամարձակվե՛ք մեզ ասել, որ խաղաղության գործընթացին մենք դեմ ենք: Նախընտրական շրջանում էլ ենք կողմ եղել, հիմա էլ ենք կողմ․ այլ հարց է՝ դուք չեք կարողանում այդ թուղթը ստորագրել, չեք կարողանում»,- ասաց նա։

Վարդևանյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի բովանդակությանը։ Նա նշեց, որ փաստաթուղթը չի համարում լավագույն տարբերակը և համոզված է, որ ընդդիմության մասնակցությամբ բանակցությունների դեպքում հնարավոր կլիներ ավելի շահավետ պայմաններ ապահովել Հայաստանի համար։ Այդուհանդերձ, պատգամավորը վերահաստատեց պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը։

«Նախաստորագրված խաղաղության պայմանագիրը արդյո՞ք մեր երազանքի փաստաթուղթն է․ ո՛չ, մենք բանակցելուց լինեինք, ավելի լավ փաստաթուղթ կլիներ, միանշանա՛կ… Բայց ասում եմ՝ խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է, բերե՛ք ստորագրենք, վավերացնենք»,- հայտարարեց Վարդևանյանը։

Նա պնդեց, որ գործող իշխանությունները չեն կարողանում ստորագրել պայմանագիրը՝ դրա պատճառները համարելով սուբյեկտիվ։ Միաժամանակ ընդգծեց, որ ընդդիմությունը պատրաստ է ստորագրել հենց այն փաստաթուղթը, որն արդեն նախաստորագրվել է։

«Դրա համար ունեք դուք այդ դժվարությունը․ սուբյեկտիվ ունեք այդ դժվարությունը, դուք այդ թուղթը չեք կարողանում ստորագրել: Ասում եմ՝ մենք կստորագրենք այդ թուղթը, հենց այդ խաղաղության պայմանագիրը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Ելույթի ավարտին Արամ Վարդևանյանը դիմեց քաղաքացիներին՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության և անկախության պահպանման անհրաժեշտությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Աստված ձեզ պահապան, համբերությամբ զինվե՛ք․ մենք արտաքին պարտադրանքով գործողությունների գնացող պետություն չենք: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, անկախ, հարատև պետություն է, այդպես էլ լինելու է»,- հայտարարեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան