Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան

Լուրեր

20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Բոլորը

«Եթե Ռուսաստանը թանկացնի Հայաստանին մատակարարվող գազը, հայկական կողմը կառավարելու է իրավիճակը։ Կլինի որոշում, կլինի դրան համապատասխան քայլեր մեր կողմից»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ դա տնտեսության փլուզում կամ սոցիալական ոլորտի ճգնաժամ չի բերելու։ Նա նշում է, որ կառավարությունը պատրաստ է նման սցենարի և գործելու է պետական շահից ելնելով։

Ըստ Թորոսյանի՝ հայտնի են նաև ռեգիոնալ այլ երկրների հետ այդ կերպ վարվելու փորձ, որը ուսումնասիրված է․ «Եվ նաև գիտենք տարբեր ամբիցիաներ, հա՞, կայսերական և այլն, և այլն։ Մենք պիտի որոշենք՝ մենք դրան տրվո՞ւմ ենք, թե՞ չենք տրվում: Եթե մենք տրվում ենք դրան ու կառավարում ենք դրանո՞վ։ Մենակ թանկացնելով հո չի։ Օրինակ՝ արտահանումների սահմանափակումները նույնն էր, ինչի՞ համար էր դա արվում՝ մեզ սեղմելու, ճնշելու, ընկրկելու համար, ճի՞շտ ՞, բա ի՞նչ՝ ընկրկեի՞նք, սեղմվեի՞նք, ճնշվեի՞նք… Եվ այո, նույնիսկ եթե եղավ արտահանման ծավալների ավելի իջեցում, դա եղավ շատ փոքր, որը ընդհանուր տնտեսության վրա մեծ ազդեցություն չունեցավ, հակառակը՝ մենք էլի ունեցել ենք մեր տնտեսական աճը»:

Ըստ Թորոսյանի՝ ՀՀ կառավարությունն այդուհանդերձ միտված է ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրները կառուցողական լուծելուն․ «Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք մեր բոլոր գործընկերների հետ ունենալ լավ, իրավահավասար հարաբերություններ: Եվ ես ինքս էլ միշտ ասել եմ, որ եթե օրինակ հենց նույն Ռուսաստանը ուզում է հասկանալ, թե որտեղից են սկսվել մեր պրոբլեմները մեր և իրենց միջև, դրա համար շատ պարզ ձև կա, պետք է նայել հայելու մեջ: Ուրիշ ձև չկա: Որովհետև մեր և Ռուսաստանի պրոբլեմները սկսել են Ռուսաստանից և Ռուսաստանի՝ մեր նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելուց: Ուրիշ ոչ մի տեղից պրոբլեմ չի եղել, հասկանո՞ւմ եք: Մենք շատ լավ աշխատել ենք հավաքական պայմանագրի շրջանակներում, և երկկողմ պայմանագրի շրջանակներում՝ ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում: Եղել ա հարձակում մեր սուվերեն տարածքի վրա, եղել են լղոզված ինչ-որ պատասխաններ, թե՝ մենք չգիտենք ձեր սահմանը որտեղ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան