Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ

Լուրեր

20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
Բոլորը

Նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված 317 տեղամասային կենտրոններից 66-ում, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, սանհանգույց չկա, իսկ 29-ի դեպքում դրա առկայության մասին տեղեկությունը բացակայում է։ Սանհանգույց չունեցող տեղամասային կենտրոններից 19-ը դպրոցներում են, 2-ը՝ մանկապարտեզներում։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)՝ ներկայացնելով «Անկախ դիտորդի» ուսումնասիրության արդյունքները։ ՀՔԱՎ-ն միաժամանակ արձանագրել է, որ որոշ շինություններում սանհանգույցներ իրականում կան, սակայն ԿԸՀ տվյալներում նշված է հակառակը։

ՀՔԱՎ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Քվեարկության կազմակերպման ու անցկացման համար բազմաթիվ մարդիկ՝ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, ծառայություն իրականացնող ոստիկանների կարգավիճակով երկար ժամեր անց են կացնում տեղամասային կենտրոններում։ Ոստիկանության ծառայողների դեպքում դա առնվազն 24 ժամ է, իսկ հանձնաժողովի անդամների դեպքում առնվազն 15 ժամ։ Միևնույն տարածքում այսքան ժամ աշխատող անձանց համար պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Այդ պայմանների գործնական ապահովումը Անկախ դիտորդը գնահատում է քվեարկության օրը ի թիվս այլ դիտարկումների։ Այս փուլում ուսումնասիրել ենք տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերի և մատչելիության վերաբերյալ ԿԸՀ կայքում հրապարակված տեղեկատվությունը՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով սանհանգույցների առկայությանը։

Այսպիսով՝ 2026թ․ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 12 համայնքում։ Այդ ընտրությունների սպասարկման համար ձևավորվել է 317 տեղամաս, որոնք տեղակայված են 309 շինությունում, այս շինություններից 7-ը միևնույն հաստատության մաս են։

Տեղամասերի 55%-ը տեղակայված են տարբեր տեսակի դպրոցներում, մոտ 9%-ը մանկապարտեզներում, 19%-ը մշակույթի տներում, ակումբներում և նմանատիպ հաստատություններում։ Ընդհանուր առմամբ, տեղամասային կենտրոնների առնվազն 95%-ը հանրային նշանակության տարածքներ են, որոնք իրենց գործունեության ընթացքում ենթադրաբար պիտի ապահովեն սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններ։

Տեղամասային կենտրոնների 21%-ի դեպքում նշված է, որ սանհանգույց չկա, 9%-ի դեպքում սանհանգույցի մասին տվյալը բացակայում է։ Սանհանգույց չունեցող 66 տեղամասային կենտրոններից 60-ը հանրային նշանակության շինության մեջ է, 3-ը՝ մասնավոր տարածքում, իսկ 3-ի դեպքում հասցեից այդ տվյալը պարզ չէ։

Հանրային նշանակության շինություններում սանհանգույցի բացակայությունը խիստ մտահոգիչ է։ Առավել մտահոգիչ է, երբ այդ տարածքները ներառում են կրթական ուսումնական հաստատություններ։ Սանհանգույց չունեցող տեղամասային կենտրոններից 19-ը դպրոցներ են, 2-ը՝ մանկապարտեզ։

Որոշ բնակավայրերից ստացված տվյալներից պարզ է դառնում, որ որոշ դեպքերում այս տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն շինությունը ունի սանհանգույց, սակայն նշված է, որ չունի։ Սա մի կողմից դրական լուր է, մյուս կողմից խոսում է տեղամասային կենտրոնների նկարագրության վերաբերյալ անփույթ վերաբերմունքի մասին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին սխալ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև կահավորման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։ Ըստ այդմ խնդրահարույց են թե՛ տեղամասային կենտրոնների կամ քվեարկության սենյակների վերաբերյալ տվյալների բացակությունը, թե՛ այն, որ առկա տվյալներում առկա են նաև անճշտություններ։

Տեղամասերի բաշխումն ըստ համայնքների՝