Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի

Լուրեր

20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկակաօգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակը։

«Այս առաքելությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կարիքի պահին խոցելի մարդկանց անհետաձգելի օգնություն տրամադրելու հարցում։ Նրանց ժամանումը ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերի արդյունքն է՝ գործընկեր երկրների աջակցությամբ։

Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, ով նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստման էր ենթարկվել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում։ Բոլոր երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը նախատեսում է վերանայել առաքելության արդյունքները և դիտարկել նախաձեռնության շարունակականության հնարավորությունը՝ կարիքի մեջ գտնվող ավելի շատ երեխաների բժշկական օգնություն տրամադրելու համար։

Ծայրահեղ ծանր և լուրջ վնասվածքներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների և այլ խոցելի խմբերի համար մասնագիտացված խնամքի հասանելիությունը կենսական, կյանքեր փրկող միջամտություն է»,- ասվում է հաղորդագրությունում։