Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 19:00
Անվճար խորհրդատվություն և հետազոտություններ․ զրույց՝ դեկտեմբերի 4-6-ը սպասվող առողջապահական EXPO-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:51
Երևանում կստեղծվի Սոցիալական ծառայությունների կենտրոն․ ի՞նչ ծառայություններ կտրամադրի նոր ՀՈԱԿ-ը
16.11.2026 | 18:41
Իտալիայի Մ-20 հավաքականի ֆուտբոլիստի անկրկնելի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 18:35
Վարդևանյանը ԵԽ պաշտոնյայի հետ հանդիպմանը բարձրացրել է ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումների հարցը
16.11.2026 | 18:28
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային ռեկորդային՝ շուրջ 8 միլիարդ եվրոյի աջակցության տրամադրմանը
16.11.2026 | 18:22
ԱԺ-ն նոյեմբերի 17-ին մեկնարկող հերթական նիստերում կքննարկի 13 հարց
16.11.2026 | 18:18
1,9 մլն դրամի կրթական ծրագիր, 420 հազար դրամանոց հուշանվեր․ պաշտոնյաների հայտարարագրած նվերները
16.11.2026 | 18:10
Դատախազությունը՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին // Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 18:00
ՔՊ-ում պառակտում կա՝ Արմեն Գրիգորյանի հոդվածը բացահայտեց․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 17:54
BMW-ի գինը 0 դրամ է նշել․ Զարուհի Փոստանջյանի ամուսինը տուգանվել է 200 հազար դրամով
16.11.2026 | 17:45
Երևանում առաջիկա օրերին կարճատև անձրևներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
16.11.2026 | 17:36
Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
16.11.2026 | 17:29
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությունն ու ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը
16.11.2026 | 17:23
Ռոմելու Լուկակուն ավարտեց կարիերան Բելգիայի հավաքականում
16.11.2026 | 17:16
Ադրբեջանում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
Բոլորը

Դեկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում կանցկացվի Հայաստանի միջազգային առողջապահական ցուցահանդեսը (AIHE)։ Թվով երրորդ էքսպոն այս տարի կընդգրկի ոչ միայն առողջապահական ոլորտի ընկերությունների և բժշկական կենտրոնների ցուցադրություններ, այլև միջազգային գիտակրթական միջոցառումներ, մասնագիտական քննարկումներ, անվճար հետազոտություններ ու խորհրդատվություններ։

Ցուցահանդեսի տնօրեն Արմեն Նիազյանը Factor TV-ի տաղավարում ընդգծեց, որ միջոցառման հիմնական նպատակներից մեկը Հայաստանում միջազգային ընկերությունների և մասնագետների համար գրավիչ հարթակ ստեղծելն է, միաժամանակ, այն հասանելի դարձնելով նաև քաղաքացիներին։

«Էքսպոն մի քանի նպատակ ունի․ ստեղծել հարթակ Հայաստանում, որը կարող է հետաքրքիր լինել միջազգային ընկերությունների և պետությունների համար, ստեղծել մասնագիտական հարթակ բժիշկների համար, ովքեր կարող են փորձի փոխանակմամբ զբաղվել այլ երկրներից ժամանած բժիշկների հետ, ստանալ հետաքրքիր գիտելիքներ, կրթություն և Հայաստանում գտնվելով մասնակցել միջազգային կոնգրեսի, ստեղծել հարթակ, որտեղ քաղաքացին ինչ-որ բան կունենա ստանալու: Մենք փորձում ենք կոտրել կարծրատիպերը և ստանալ ավելի շատ փառատոն, որը հավասարապես հետաքրքիր կլինի թե՛ առողջապահական ընկերություններին, թե՛ բժիշկներին և թե՛ քաղաքացիներին»,- ասաց Նիազյանը։

Այս տարվա էքսպոյի կարևոր բաղադրիչներից մեկը Ցավի բժշկության միջազգային կոնգրեսն է, որին այս պահին գրանցվել է 37 բանախոս տարբեր երկրներից։ Կոնգրեսը կազմակերպվում է Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի հետ համատեղ։ Այն երեք օր շարունակ հնարավորություն կտա հայ բժիշկներին շփվելու արտերկրից ժամանած մասնագետների հետ և մասնակցելու մասնագիտական քննարկումների։

Ընդ որում, այս տարի կոնգրեսի մասնակցությունը հայ բժիշկների համար անվճար է լինելու։ Կազմակերպիչները հատկապես կարևորում են մարզային բժիշկների ներգրավվածությունը՝ նրանց հնարավորություն տալով Հայաստանում մասնակցելու միջազգային գիտակրթական միջոցառման և ձեռք բերելու նոր գիտելիքներ։

«Մենք չենք կարող անել միայն էքսպոն՝ առանց գիտակրթական կտորի։ Կոնգրեսը լրացնում է կրթական հատվածը։ Հայ բժիշկները երեք օր շարունակ՝ առավոտից երեկո, կարողանում են շփվել արտերկրի լավագույն մասնագետների հետ»,- նշեց Արմեն Նիազյանը։

Նրա խոսքով՝ միջոցառման շրջանակում նախատեսված են նաև Open Speech ձևաչափով ելույթներ, պանելային քննարկումներ, երկու գրքի շնորհանդես, ինչպես նաև բժշկության ոլորտում արհեստական բանականության կիրառմանն ու ռոբոտային վիրաբուժությանը վերաբերող քննարկումներ։ Առանձին սեսիաներ կանցկացվեն բժշկական կենտրոնների ղեկավարների համար՝ առողջապահական հաստատություններում արհեստական բանականության ներդրման և անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացման թեմաներով։ Կգործի նաև ստարտափերի գոտի։

Էքսպոյի առանձին ուղղություններից մեկը լինելու է բժշկական զբոսաշրջությունը։ Նիազյանի գնահատմամբ՝ Հայաստանը միջազգային բժշկական զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ ունի։ Նրա խոսքով՝ դիմումներ են ստացել Չինաստանից, Հնդկաստանից և Եվրոպայից. հետաքրքրված են այցելուներով, որոնք ցանկանում են համատեղել բժշկական ծառայություններն ու զբոսաշրջությունը։

Էքսպոյի կազմակերպիչները մասնակից ընկերություններին հորդորել են երեք օրերի ընթացքում կատարել անվճար հետազոտություններ, անցկացնել խորհրդատվություններ։ Հետազոտությունների վերջնական ցանկը, Նիազյանի խոսքով, կհրապարակվի առաջիկա օրերին՝ սոցցանցերի էջերում։

«Ուզում ենք ստեղծել հարթակ, որտեղ մարդը կգա ոչ սթրեսային պայմաններում և կտեսնի, թե ինչ է առաջարկում Հայաստանի առողջապահությունը»,- ասաց էքսպոյի տնօրենը։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, բայց գրանցումը՝ պարտադիր։ Գրանցվել հնարավոր կլինի նաև միջոցառման օրերին՝ տեղում։

Կազմակերպիչներն այս տարի ակնկալում են առնվազն 15 հազար այցելու։ Նախորդ տարի ցուցահանդեսն ունեցել է 12 հազար 500 այցելու։ Այս պահին արդեն գրանցվել է շուրջ 2 հազար բուժաշխատող և բժիշկ՝ կոնգրեսին մասնակցելու համար, իսկ ավելի քան 3 հազարը գրանցվել է հետազոտությունների և խորհրդատվությունների նպատակով։

Էքսպոյի շրջանակում նախատեսվում է ներգրավել ընդհանուր առմամբ շուրջ 150 ընկերություն՝ կոնգրեսի և ցուցահանդեսի մասնակիցների հաշվարկով։ Ակնկալվում են նաև գործարար հանդիպումներ և նոր գործընկերային կապեր։ Արմեն Նիազյանի խոսքով՝ նախորդ տարիներին նման հանդիպումներն արդեն կոնկրետ արդյունքներ են տվել․ 2024-ին երկու մասնակից ընկերություններ պայմանագիր են կնքել, իսկ նախորդ տարի բժշկական կենտրոններից մեկը մեկ այլ մասնակցից մեծ քանակությամբ գույք է ձեռք բերել։

Նիազյանը կարևորեց նաև ցուցահանդեսի միջազգային հնչեղությունը՝ նշելով, որ կոնգրեսն ուղիղ հեռարձակվելու է 50 երկրում, իսկ արտերկրից ժամանող մասնագետներն ու մասնակիցները Հայաստանում օգտվելու են հյուրանոցային և այլ ծառայություններից՝ նպաստելով նաև տնտեսության զարգացմանը։

«Էքսպոն օղակ է և հարթակ»,- ասաց նա՝ որպես օրինակ նշելով Ցավի ուսումնասիրման համաշխարհային ասոցիացիայի նորընտիր նախագահի՝ Հայաստան առաջին պաշտոնական այցը։

Էքսպոյի կազմակերպիչները նաև աշխատում են Հայաստանի առողջապահական ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ։ Նիազյանի խոսքով՝ այժմ քննարկվում է Դուբայի առողջապահական խոշոր ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հնարավորությունը։

Էքսպոյի, անվճար հետազոտությունների, խորհրդատվությունների և գրանցման վերաբերյալ մանրամասները հասանելի կլինեն կազմակերպիչների պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան