ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել

Լուրեր

20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
Բոլորը

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտարարել են առևտրի ու երիտասարդների տեղաշարժի վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման մասին, գրում է DW-ը։

Սա կարող է դառնալ հարաբերությունների վերականգնման առաջին քայլը՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց տասը տարի անց։ Պատվիրակությունների հանդիպման ժամանակ Բըրնհեմը համաձայնագիրը որակել է որպես «պատմական», իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հարաբերություններում «շրջադարձային պահ»։

«Սա լավ օր է Բրիտանիայի համար։ Սա լավ օր է Եվրոպայի համար»,- հայտարարել է Բըրնհեմը։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան նշել է, որ դաշինքը հարգում է ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի որոշումը և կհարգի նաև հետբրեքսիթյան ժամանակաշրջանում կապերն ամրապնդելու նրա ընտրությունը։ Նա կատակով ասել է, որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան «գուցե ճանապարհի տարբեր կողմերով են երթևեկում, բայց կարևորը՝ նույն ուղղությամբ են շարժվում»։

Բըրնհեմը նշել է, որ ձեռք բերված համաձայնությունները միտված են երիտասարդներին աջակցելուն՝ հավելելով. «Այս համաձայնագիրը ձեզ համար է։ Այն իսկապես նպատակ ունի ընդլայնելու ձեր կյանքի հնարավորությունները»։ Նա ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ «Brexit-ը երիտասարդներից խլել է հնարավորությունները», և որ անհրաժեշտ է «նոր հնարավորություններ բացել» նրանց համար։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ երիտասարդների փոխանակման ծրագիրը «կընդլայնի նրանց աշխարհայացքը և կստեղծի ընկերական կապեր, որոնք կպահպանվեն ամբողջ կյանքի ընթացքում»։ Նրա խոսքով՝ առևտրային համաձայնագիրը «երկկողմանի ճանապարհ է» և սպառողներին ավելի մեծ ընտրության հնարավորություն կտա։ Ֆոն դեր Լայենն անդրադարձել է նաև ածխածնի շուկայի վերաբերյալ համաձայնագրին՝ նշելով, որ այն կնպաստի արտանետումների կրճատմանը և ավելի մաքուր արդյունաբերության ոլորտներում ներդրումների ներգրավմանը։ Նա նաև հայտնել է, որ Մեծ Բրիտանիան կրկին կմիանա «Էրազմուս+» ծրագրին՝ հավելելով. «Մենք նրանց շատ ենք կարոտել»։

Սեպտեմբերին Բըրնհեմը հայտարարել էր, որ մտադիր է քաղաքական համաձայնություն ձեռք բերել Եվրամիության հետ երկրի ապագա հարաբերությունների շուրջ՝ նույնիսկ ակնարկելով, որ հաջորդ ընտրություններում կարող է քարոզարշավ իրականացնել՝ Մեծ Բրիտանիան կրկին ԵՄ կազմ վերադարձնելու օգտին։

Բրյուսելից հայտնել են, որ համաձայնություններն ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի Մեծ Բրիտանիայում սովորող ԵՄ ուսանողների համալսարանական ուսման վարձը նվազեցնելու վերաբերյալ։

«Մեծ Բրիտանիան և Եվրոպան կիսում են ընդհանուր արժեքներ, շահեր և աշխարհագրական հարևանություն։ Ավելի վտանգավոր աշխարհում մենք միասին ավելի ուժեղ ենք։ Եվրոպայի հետ ավելի սերտ գործընկերությունը լավ է աշխատավորների, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար»,- ասել է Բըրնհեմը՝ ժամանելով Բրյուսել։

Երկուշաբթի նա հայտարարել էր, որ «ակնհայտ ճշմարտություն է», որ Brexit-ի հետևանքով Մեծ Բրիտանիան ավելի շատ բան է կորցրել, քան ձեռք բերել։

Բրյուսելում քննարկվել է երեք առանցքային համաձայնագիր․ առաջինը՝ սննդամթերքի արտահանման ընթացակարգերի պարզեցման և բյուրոկրատական խոչընդոտների կրճատման, երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի արտանետումների առևտրի համակարգերի միավորման, իսկ երրորդը՝ «Երիտասարդների փորձի փոխանակման ծրագրի» ստեղծման վերաբերյալ։

Դրանց նպատակն է դյուրացնել բրիտանական ընկերությունների կողմից սննդամթերքի արտահանումը Եվրոպա, ինչպես նաև հնարավորություն տալ երիտասարդներին աշխատանքի և ուսման նպատակով մեկնել Մեծ Բրիտանիա և ԵՄ երկրներ՝ առանց գործող վիզային պահանջների։ Հիմնական խոչընդոտներից մեկը Մեծ Բրիտանիայից ապագա համաձայնության հասնելու պարտավորություն ստանալն էր, որը ԵՄ ուսանողների համար բրիտանական համալսարաններում ուսման վարձը կնվազեցներ՝ այն հավասարեցնելով բրիտանացի ուսանողների վճարած գումարին։ ԵՄ-ն մյուս համաձայնագրերի իրականացումը պայմանավորել է նման պայմանավորվածության ձեռքբերմամբ։

DPA լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԵՄ դիվանագետներին և պաշտոնյաներին, հայտնել է, որ երկու կողմերը այս նախաձեռնությունների շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել գագաթնաժողովի մեկնարկից կարճ ժամանակ առաջ։ Գործակալության տեղեկություններով՝ համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե երկու կողմերը պայմանավորվեն բրիտանական համալսարաններում ԵՄ ուսանողների ուսման վարձը նվազեցնելու շուրջ։ Այդ հարցով համաձայնության հասնելու նպատակային ժամկետը առաջիկա վեց ամիսն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի