Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Քաղաքականություն
20.11.2026 | 23:13
Նոյեմբերի 20-ին Նեապոլում՝ Միջերկրածովյան երկխոսություններ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Կևին Բուֆիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները։ Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի այցերի և հանդիպումների, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության ինստիտուցիոնալացման և քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը:
Առևտրատնտեսական համագործակցության խթանման համատեքստում Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումն ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Զրուցակիցները դրական են գնահատել զբոսաշրջության ոլորտում արձանագրվող դինամիկան և քննարկել այդ ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

