ԵՄ-ն և Հնդկաստանը համաձայնության են եկել շարունակել անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերությունը. կողմերը մի շարք փաստաթղթեր կստորագրեն

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Եվրամիությունը համաձայնության է եկել Հնդկաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում նոր գործընկերության համաձայնագիր ստորագրելու հարցում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, գրում է First post-ը։

Հնդկաստանն ու Եվրամիությունը, ինչպես սպասվում է, հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կհայտարարեն ազատ առևտրի համաձայնագրի կնքման մասին, կվերջնականացնեն անվտանգության և պաշտպանության գործընկերության պայմանագիրը և կներկայացնեն հնդիկ մասնագետների շարժունակությունը հեշտացնող շրջանակ, հաղորդել է Reuters-ը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հունվարի 26-ին որպես գլխավոր հյուրեր կմասնակցեն Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարություններին, իսկ հաջորդ օրը նախատեսված է Հնդկաստան-ԵՄ գագաթնաժողովը։ ԵՄ պատվիրակությունը կազմված կլինի շուրջ 9 տասնյակ անդամից, այդ թվում՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն ու առևտրի, էներգետիկայի և արդյունաբերական քաղաքականության համար պատասխանատու ղեկավարներ։

Եվրամիությունը Հնդկաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, որի երկկողմ ապրանքաշրջանառությունը 2023-24 ֆինանսական տարում կազմել է 135 միլիարդ դոլար։ Առաջարկվող ազատ առևտրի համաձայնագիրը, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կխթանի երկու կողմերի միջև առևտրային հարաբերությունները։ Ըստ ամենայնի, երկու կողմերը կընդունեն փաստաթուղթ՝ հայտարարելով ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, որը համարվում է Հնդկաստանի վերջին շրջանի պատմության մեջ ամենամեծ նմանատիպ գործարքը։

Դրանից հետո երկու կողմերը կսկսեն առևտրային համաձայնագրի ստորագրման իրավական և դրան առնչվող գործընթացները։ Առաջին փուլում Եվրախորհրդարանը պետք է քվեարկի, ապա Եվրոպական խորհուրդը պետք է կանաչ լույս տա գործարքին, որպեսզի առևտրի հանձնակատար Շեֆչովիչը ստորագրի այն իր հնդիկ գործընկերոջ հետ, հայտնում են աղբյուրները։Հավակնոտ ազատ առևտրի համաձայնագիրը ամրապնդվում է Վաշինգտոնի առևտրային և սակագնային քաղաքականության վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին, որը ազդել է ինչպես Հնդկաստանի, այնպես էլ 27 անդամ երկրներից բաղկացած ԵՄ-ի վրա։

Հնդկաստանը և ԵՄ-ն նաև պետք է ներկայացնեն համատեղ համապարփակ ռազմավարական շրջանակ, որը կուղղորդի նրանց հարաբերությունները 2026-2030 թվականների ընթացքում։

Աղբյուրները PTI-ին հայտնել են, որ երկու կողմերն էլ դեռևս բանակցություններ են վարում վիճելի հարցերի շուրջ ընդհանուր լեզու գտնելու համար, ինչպիսին է CBAM-ը (ածխածնային սահմանային կարգավորման մեխանիզմը), որը ածխածնային  պարունակությամբ ապրանքների, ինչպիսիք են պողպատը և ցեմենտը, վրա սակագների սահմանման շրջանակ է։

ԵՄ-ն սկզբունքային դիրքորոշում ունի CBAM-ի վերաբերյալ և չի փոխել ԱՄՆ-ի և մյուս գործընկերների համար նախատեսված դրույթները, հայտնել են աղբյուրները՝ հավելելով, որ երկու կողմերն էլ աշխատում են այս զգայուն հարցի շուրջ «փոխզիջումային լուծման» վրա։

Կանխատեսվում է, որ երկու կողմերն էլ կստորագրեն մի շարք այլ համաձայնագրեր՝ տարբեր  ոլորտներում ավելի խորը համագործակցություն ապահովելու համար։