Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ում աշխատանքները դեռ ընթացքի մեջ կլինեն։ Այս մասին հայտնել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Քննարկվել են ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրի ընթացքը, շինարարական ընկերությունների …

