Factor TV-ի տաղավարում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի գերբեռնվածությանը, ավտոբուսների առանձնացված գծերին, մետրոյի նոր կայարանի կառուցմանն ու քաղաքաշինական խնդիրներին։ Խոսելով Երևանի հանրային տրանսպորտում և մետրոյում կուտակումների մասին՝ փոխքաղաքապետը նշել է. «Պիկ ժամերին, այո՛, մենք ունենք խնդիր թե՛ մետրոյում, թե՛ հանրային տրանսպորտում՝ ավտոբուսներում, տրոլեյբուսներում ոնց որ թե այդքան շատ չէ։ Բայց նաև …

