«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
Հայկ Մելքոնը նշանակվել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Բելգիայում, 1,5 տարի «Բրյուգեում» եղել է գլխավոր մարզիչի օգնականը, այնուհետև գլխավորել է Բելգիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Դենդերը»: «Դենդերի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մելքոնը 23 խաղում տարել է 5 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և 12 պարտություն:
«Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում Հայկ Մելքոնը կփոխարինի Ռոբերտ Արզումանյանին, որը 2025 թվականի ամռանն էր երկրորդ անգամ գլխավորել երևանյան ակումբը:

