Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին

Լուրեր

25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
25.11.2026 | 12:01
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզին․ հրդեհվել են երկու նավթավերամշակման գործարանները
25.11.2026 | 12:00
Կոտայքում 2007-ի հողերի աճուրդների գործով երեք անձից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 մլն դրամ
25.11.2026 | 11:51
Կանանց նկատմամբ բռնությունը չի կարող արդարացվել ավանդույթներով կամ հասարակական ընկալումներով․ ՄԻՊ-ի ուղերձը
25.11.2026 | 11:39
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող
25.11.2026 | 11:30
CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
25.11.2026 | 11:20
ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել պատժամիջոցները խախտելու և առևտրային գաղտնիքներ գողանալու համար
25.11.2026 | 11:09
Պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է միասին մեկնել Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության բանակցություններ վարելու համար, գրում է Meduza-ն։

«Մենք Զելենսկիի հետ կարող էինք միասին նստել ինքնաթիռ և մեկնել Մոսկվա։ Երկուսով։ Ես՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, կարող էի նրա հետ նստել ինքնաթիռ և մեկնել Մոսկվա»,- ասել է Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը կարող էին ավելի արագ համաձայնության գալ պատերազմի ավարտի շուրջ, քան եվրոպացիների մասնակցությամբ։

Լրագրողի դիտարկմանը, թե Զելենսկին չի համաձայնի նման ձևաչափին, Լուկաշենկոն պատասխանել է․ «Չի համաձայնի՝ թող պատերազմի։ Թող ինքն էլ ավտոմատը ձեռքին մեկնի ռազմաճակատ և կռվի։ Պատերազմ է ընթանում, այն պետք է կանգնեցնել։ Եվ մենք կարող էինք համաձայնության գալ»։

Վլադիմիր Զելենսկին Լուկաշենկոյի առաջարկն անվանել է «անլուրջ խոսակցություն»։

«Մենք պատերազմի մեջ ենք։ Մենք չենք կարող հանդիպել Մոսկվայում, չենք կարող հանդիպել Կիևում։ Բոլորս դա շատ լավ հասկանում ենք»,- ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ նման առաջարկները կողմերին չեն մոտեցնում պատերազմի ավարտին։

«Նա առաջարկում է ինձ վերցնել։ Ես ինչ եմ նրա համար՝ ճամպրո՞ւկ։ Ինձ ինքնաթիռ նստեցնել և թռչել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինան լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Բելառուսին մեղադրում է իր տարածքը ռուսական զորքերին տրամադրելու մեջ։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանին տեղադրել է ռետրանսլյատորներ, որոնք օգնում են ուղղորդել ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածները։

Հունիսին Զելենսկին պահանջել էր, որ Լուկաշենկոն հեռացնի այդ սարքերը։ Մեկ շաբաթից էլ քիչ անց Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ դրանք դադարել են աշխատել, սակայն հետագայում դրանք, հավանաբար, կրկին միացվել են։

Պուտինը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ, բայց միայն Մոսկվայում։ Զելենսկին ամեն անգամ մերժել է այդ առաջարկը։ Նոյեմբերի կեսերին՝ ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Սի Ցզինպինի հետ եռակողմ գագաթնաժողովից հետո, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկել է Մոսկվա այցելել նաև եվրոպացի ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են տեղ ունենալ բանակցությունների սեղանի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի