CAS-ը Սենեգալի հավաքականին հռչակել է Աֆրիկայի գավաթի հաղթող
Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ֆուտբոլի Սենեգալի հավաքականին հռչակել է 2025թ․ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության չեմպիոն, հաղորդում է Goal.com-ը։
Ավելի վաղ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) Սենեգալի հավաքականին զրկել էր մայրացամաքի չեմպիոնի կոչումից ու այն տվել էր եզրափակիչում պարտված Մարոկկոյի հավաքականին։
Հունվարի 18-ին կայացած եզրափակիչի հանդիպման հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց հարված էր նշանակել Սենեգալի հավաքականի դարպասին։ Դրանից հետո սենեգալցիները հրաժարվել էին շարունակել խաղը և գնացել էին հանդերձարան։ Այնուամենայնիվ, քիչ անց Սենեգալի հավաքականը վերադարձել էր խաղադաշտ և որոշել շարունակել հանդիպումը։ 13 րոպե անց խաղը շարունակվել էր։ Մարոկկոյի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրաիմ Դիասն էլ վրիպել է 11-մետրանոցից և խաղը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ, որի սկզբնամասում սենեգալցիները խփել էին հաղթական գոլը։ CAF-ի կարգապահական մարմինները Սենեգալի հավաքականի գործողությունները համարել են կանոնակարգի խախտում և եզրափակիչից երկու ամիս անց չեմպիոն են ճանաչել Մարոկկոյի հավաքականին։
Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի CAS-ի որոշումը։
Դավիթ Եղիազարյան

