Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել

Լուրեր

03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, գրում է Al Jazeera-ն։

Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի, երբ երկուսն էլ փորձում էին վայրէջք կատարել Էվերեստի բազային ճամբարից փոքր-ինչ ներքև գտնվող տարածքում։ Էվերեստը ծովի մակարդակից աշխարհի ամենաբարձր լեռն է։

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ավելի քան մեկ տասնյակ մարդիկ փորձում փրկվել, երբ բախումից հետո ուղղաթիռներն ընկնում են գետնին։ Իշխանությունները հաստատել են, որ զոհվածը Հնդկաստանի 47-ամյա քաղաքացի է։ Վիրավորվել են Նոր Զելանդիայի քաղաքացին և նեպալցի օդաչուն։ Հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է եղել երկու ուղղաթիռներում։Վթարը տեղի է ունեցել Ֆերիչե գյուղում՝ ծովի մակարդակից 4 200 մետր բարձրության վրա։

Էվերեստի շրջանը դժվարանցանելի է, քանի որ այնտեղ ճանապարհներ չկան։ Ուղղաթիռները պարբերաբար օգտագործվում են այն զբոսաշրջիկներին և լեռնային ուղեկցորդներին տարհանելու համար, որոնք հիվանդության կամ ուժասպառության պատճառով ստիպված են լինում ընդհատել իրենց արշավը։ Լեռան վրա ջերմաստիճանը մշտապես զրոյից ցածր է։

Անցյալ շաբաթ Էվերեստի բազային ճամբար տանող ճանապարհին գտնվող հյուրանոցներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Ուժեղ ձյունը դժվարացրել էր կրակը մարելու աշխատանքները։ Հրդեհի հետևանքով զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չէին հաղորդվել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի