ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
Բոլորը

Factor TV-ի եթերում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ՀԷՑ-ում հայտնաբերված ենթադրյալ չարաշահումներին, ընդդիմության գործողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հետ կապված քրեական նոր գործին, ՀԷՑ-ին պատճառված  64.5 մլրդ դրամի վնասին  և պնդումներին, թե սա արվում է Սահմանադրության փոփոխությանը  կոնտեքստում ճնշում գործադրելու համար, Մանավազյանը նշեց, որ դա իրավական գործընթաց է, իսկ քաղաքական ճնշումների մասին խոսակցությունները՝ «աբսուրդ»․

« ՀԷՑ-ը լինելով ֆինանսական խնդրի առաջ կանգնած, վարկեր են վերցրել, և այդ վարկերը ծառայել են ոչ թե բարելավելու ՀԷՑ-ի կայանները և մալուխները և իր ֆինանսական վիճակը, այլ ուղղակի որպես դիվիդենտ, որպես շահաբաժին դուրս են գրել իրենց գրպանը, այսպես ասած, ընկերություններին։ Եվ դա իսկապես չարաշահում է»։

Պատգամավորը որպես օրինակ նշեց գույքի արհեստական ուռճացված գնահատումը. «Եթե ես կարող եմ որպես ՀԷՑ վարձակալել, օրինակ՝ 600 հազար դրամով տարածք, իրենք իրենց սեփական տարածքը վարձակալել են 1.5 միլիոնով, և երեք անգամ, չորս անգամ, հինգ անգամ ավելի պայմանագրեր են կնքել, դա չարաշահում է»։

Խոսելով ընդդիմության նախաձեռնած միավորման և հավաքների մասին՝ ՔՊ խմբակցության ղեկավարն ընդգծեց դրանց նպատակային ուղղվածությունը մեկ անձի շուրջ․

«Երեկ տեղի ունեցավ իրենց հերթական պատմական հավաքը… Ուզում եմ հասկանալ… գաղափարը մեկն էր՝ փրկել և փրկության շարժում ստեղծել կամ հավաք ստեղծել, որտեղ կփրկեին մեկ անձի, և այդ մեկ անձի շուրջ է կապված փաստորեն։ Իրենք կարող են ամբիոնից բոլոր ընդդիմադիր ուժերին ամեն ինչ ասել… Մենք չունենք նույն գաղափարները, դեմ ենք ամեն ինչին, բայց մեկ հարցի շուրջ պետք է համախմբվենք»։

Ըստ Մանավազյանի՝ խորհրդարանական ընդդիմությունը կառավարվում է դրսից, ինչն էլ խանգարում է նրանց աջակցել պետականամետ նախագծերին․
«Թող խոսեն այն մասին, թե ինչպես են կախվածության մեջ գտնվում արտաքին ուժերի կողմից… ինչի՞ են պատմական ամենահաջողված նախագիծը Ազգային ժողովում մերժում և ի՞նչ հիմնավորմամբ են դա մերժում, երբ իսկապես այդ նախագիծը… մեզ համար պատմական համաձայնագիր էր։ Վախենում են, որովհետև ինչից են վախենում, վախենում են, որ պետք է պատասխան տան իրենց արտաքին կառավարող ուժին կամ, չգիտեմ, երկրին»։

Պատասխանելով ընդդիմության այն մեղադրանքներին, թե իշխանությունը գնում է զիջումների, պատգամավորը հստակեցրեց․
«Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառակուսի է, և տարածքից որևէ մի մետր, որևէ տեղ չի զիջվել, ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ զիջումների մասին է խոսում… Տիգրանաշենի թեման բազմաթիվ անգամ խոսել ենք, ասել ենք, որ այդ թեման այլևս Ազգային ժողովում օրակարգում չի քննարկվում»։

Մանավազյանն ընդդիմությանը հորդորեց ակտիվություն ցուցաբերել ՏԻՄ ընտրություններում, այլ ոչ թե միայն խոսել էկրաններից. «Առաջին փուլում 19 ընտրությունների, 19 համայնքում, մեկում էին մասնակցում, և այդ մեկում կրկին անգամ փորձեցին ընտրակեղծիքով օգտագործել… Եթե իրենց թևեր կտրելու խոսույթը պետք է մեծ-մեծ էկրանների առջև խոսեն, դե թող գնան մասնակցեն»։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին խոսակցություններին՝ Արուսյակ Մանավազյանը վերահաստատեց իշխանության դիրքորոշումը․
«Մենք ԵԱՏՄ-ին անդամագրվելու, վարչապետի հայտարարությանը, երկար ժամանակ է, որևէ որոշում… բայց դա մեր որոշման տիրույթում է, և որևէ մեկը մեզ ԵԱՏՄ-ից հանելու կամ, չգիտեմ, նման քայլի հետ կապված խնդիր չի առաջադրել… Մեր հարևան պետությունների հետ պետք է ունենանք բալանսավորված քաղաքականություն, և պետք է բոլորի հետ լինենք հաշտ, համերաշխ և ունենանք տնտեսական ակտիվ միջավայր ստեղծենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան