Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից

Լուրեր

25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
Բոլորը

Թուրքիայի Պետական խորհուրդն ուժի մեջ է թողել Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համալսարանական դիպլոմը չեղարկելու որոշումը՝ փաստացի զրկելով նրան 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Այս մասին dpa գործակալությանը հայտնել է նրա փաստաբաններից մեկը։

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը մերժել է Իմամօղլուի հայցն ընդդեմ Ստամբուլի համալսարանի՝ նրա դիպլոմը չեղարկելու որոշման, հայտնում է պետական Anadolu գործակալությունը։ Փաստաբանը հայտարարել է, որ գործը կփոխանցի Սահմանադրական դատարան։

Դիպլոմի չեղարկման հիմքում ընկած են մեղադրանքները, թե Իմամօղլուն ապօրինի կերպով տեղափոխվել է մեկ համալսարանից մյուսը։ Նրա կողմնակիցներն ու ընդդիմությունը մերժում են այդ մեղադրանքն ու նրա դեմ առաջադրված մյուս մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական դրդապատճառներով հարուցված։ Փաստաբանը դատարանի որոշումն անվանել է «անտրամաբանական»։

Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Ընդդիմադիր Yeni Party կուսակցության անդամը 2025 թվականի մարտին ձերբակալվել էր կոռուպցիայի մեղադրանքով և ժամանակավորապես հեռացվել պաշտոնից, ինչը զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։ Կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը նախորդ շաբաթ պնդել էր, որ Իմամօղլուի դիպլոմը չեղարկվել է այն պատճառով, որ նա Էրդողանի մրցակիցն է և ընտրություններում կհաղթեր նրան։

Տարբեր հետազոտական կենտրոնների վերջին հարցումները հստակ պատկերացում չեն տալիս այն մասին, թե ինչ արդյունք կունենար Էրդողան-Իմամօղլու հնարավոր մրցակցությունը։

2019 թվականին Ստամբուլի քաղաքապետ ընտրված Իմամօղլուն մի շարք դատական գործընթացների է ենթարկվում։ Հիմնական դատավարության շրջանակում նրան մեղադրանքներ են առաջադրվել 142 հանցակազմով, այդ թվում՝ կոռուպցիայի, ինչպես նաև հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար։ Մեղադրող կողմը պահանջում է նրան դատապարտել ավելի քան 2400 տարվա ազատազրկման։

Իմամօղլուն նաև երկու անգամ զրկվել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ առաջին անգամ 2022 թվականին, սակայն այդ որոշումները դեռ վերջնական չեն։ Դրանք ուժի մեջ մտնելու դեպքում Իմամօղլուն կկորցնի քաղաքապետի պաշտոնը, իսկ Ստամբուլի քաղաքային խորհուրդը պետք է նոր քաղաքապետ ընտրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի