Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Քննարկվել են կատարված աշխատանքների արդյունքներն ու առաջիկա անելիքները։
ՊՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Հիշեցնենք՝ 2026 թվականի օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ։ Խմբին հանձնարարվել էր երեք ամսվա ընթացքում մշակել և վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ։ Օգոստոսի 26-ին կայացած առաջին նիստում քննարկվել էին բանակում ինքնասպանությունների, սպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առաջացման պատճառներն ու դրանց նպաստող պայմանները։

