Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ

Լուրեր

03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեխիայի հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են սկսել՝ ի նշան բողոքի կառավարության ծրագրի դեմ, որը նախատեսում է կրճատել դրանց հանրային ֆինանսավորումը՝ փոխարենը ավելացնելով պետական բյուջեից հատկացվող միջոցները։ Աշխատակիցները սա համարում են հեռարձակողների անկախությունը վտանգելու փորձ, գրում է Reuters-ը։ Կառավարության ներկայացրած օրինագիծն անցյալ ամիս հաղթահարել է նախնական քվեարկության փուլը և այժմ սպասում է խորհրդարանում հետագա քննարկման։

Գործադուլի հետևանքով հեռարձակումները սահմանափակվել են։  Չեխիայի հեռուստատեսության 24-ժամյա լուրերի հեռարձակման ընթացքում ցուցադրվել է լրատվական մթնեցված տաղավարը, իսկ հաղորդավարները, ի նշան բողոքի, եղել են սև հագուստներով։

Միլիարդատեր վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած պոպուլիստական կառավարությունը, որին աջակցում են ծայրահեղ աջակողմյան SPD և եվրասկեպտիկ կուսակցությունները, բազմիցս կողմնակալության մեջ մեղադրել է ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային լրատվամիջոցներին։

Կառավարող կոալիցիան նախատեսում է բարեփոխումների շրջանակում վերացնել տնային տնտեսությունների կողմից վճարվող ամսական 205 կրոնի (9,43 դոլար) հեռարձակման վճարը, որն այժմ օգտագործվում է հանրային հեռարձակողների ֆինանսավորման համար։ Ընդդիմադիր կուսակցությունները առաջարկվող փոփոխությունները համեմատել են Հունգարիայում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք իրականացված փոփոխությունների հետ։

«Այս առաջարկը, եթե ընդունվի, կառավարող կոալիցիային գործիքներ կտա քաղաքական ազդեցություն ունենալ երկու հանրային լրատվամիջոցների բովանդակության վրա»,– հայտարարել է Չեխիայի հեռուստատեսության լրագրող, գործադուլի կոմիտեի անդամ Յան Մոլաչեկը։

Կառավարող ուժը օրինագիծը ներկայացրել է անսպասելիորեն՝ ուրբաթ օրը՝ սահմանափակելով քննարկումների հնարավորությունը և ստիպելով շաբաթ օրը՝ լուսաբացից առաջ, անցկացնել նախնական քվեարկությունը։

Քննադատների կարծիքով՝  պետական բյուջեից ֆինանսավորումը կխզի լրատվամիջոցների կապը վճարող հեռուստադիտողների և ռադիոլսողների հետ, լրատվամիջոցները խոցելի կդառնան քաղաքական ճնշումների նկատմամբ։

Առաջարկվող փոփոխությունների շրջանակում նախատեսվող ֆինանսավորման 15 տոկոս կրճատումը կհանգեցնի նրան, որ հեռուստատեսության անվանական բյուջեն կհասնի 2008 թվականի, իսկ ռադիոյինը՝ 2005 թվականի մակարդակին։ Լրատվամիջոցները նման կրճատումները համարում են անընդունելի։ Երկուշաբթի օրը Բաբիշը կրկին հայտարարել է, որ կառավարությունը պարզապես կատարում է մարդկանց ֆինանսական բեռը թեթևացնելու իր խոստումը։

«Ոչ ոք չի ցանկանում զավթել հանրային լրատվամիջոցները կամ դրանք ենթարկել պետական վերահսկողության»,– ասել է նա՝ հավելելով, որ օրինագծում հետագա քննարկումների ընթացքում կարող են փոփոխություններ կատարվել։

Մոլաչեկը նշել է, որ ֆինանսավորման համակարգի փոփոխությունն ինքնին անհնարին չէ, սակայն այն պետք է հիմնված լինի համակողմանի քննարկումների վրա և ուղեկցվի միջամտություններից պաշտպանող իրավական երաշխիքներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի