Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հանդես եկավ ելույթով՝ մանրամասնելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, հայրենիքի և պետության հարաբերակցությունը, պատմական հիշողության ազդեցությունը քաղաքացիների վարքագծի վրա, ինչպես նաև Սփյուռքի հետ հարաբերությունների նոր մոդելը։

Վարչապետն ընդգծեց, որ հայ ժողովրդի ինքնությունը պատմականորեն ձևավորվել է պետականության և հայոց թագավորների շնորհիվ։

«Մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր ինքնությունը մեր պետությունն է… Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով պատմական անցյալին՝ վարչապետը նշեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդն ապրել է այլ պետությունների՝ Պարսկաստանի, Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության և Խորհրդային Միության կազմում։

«Մենք բնականաբար սիրել ենք սովորաբար մեր հայրենիքը… բայց հիմնականում ատել ենք այն պետությունը, որում մենք հայրենիքով հանդերձ գտնվել ենք: Եվ ընդհակառակը, հայրենիքը այս ողջ ժամանակաշրջանում պետությունից փախչելու, պետությունից պատսպարվելու և պետության դեմ պայքարելու տեղ է եղել»,- ասաց նա։

Փաշինյանի դիտարկմամբ՝ պատմականորեն ձևավորված այս վերաբերմունքը շարունակել է ազդել նաև անկախ Հայաստանի քաղաքացիների վարքագծի վրա։ Նա նշեց, որ դարավոր իներցիայի պատճառով քաղաքացիները երբեմն պետական կանոններն ու ոստիկանության ներկայությունն ընկալում են որպես հայրենիքի նկատմամբ ոտնձգություն։

«Մարդիկ չեն տեսել պետություն, և մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն… Մենք մեր բանակից փախնում ենք այն նույն ինտենսիվությամբ, ինչ ինտենսիվությամբ ժամանակին փախել ենք պարսկական բանակից»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը համեմատություն անցկացրեց Հայաստանի և արևմտյան պետությունների միջև՝ անդրադառնալով պետության, օրենքների և հայրենիքի վերաբերյալ հասարակական ընկալումներին։

«Հայրենիքում ընդհանրապես Հարկային օրենսգիրք չի լինում, Հարկային օրենսգիրք լինում է պետությունում… Միացյալ Նահանգները պետություն են, իսկ Հայաստանը՝ հայրենիք: Այստեղ են մեր բոլոր պրոբլեմները»,- հայտարարեց նա։

Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի՝ 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքին և պետական սահմանների վերաբերյալ քննադատություններին։

Նա ընդգծեց, որ սահմանները ոչ միայն սահմանափակում են պետության տարածքային ընդլայնումը, այլև պաշտպանում են այն այլ պետությունների հնարավոր տարածքային հավակնություններից։

«Սահմանը ինչքան մեզ է արգելապակում տարածվել դեպի արևմուտք, օրինակ, այնքան էլ ուրիշներին է սահմանափակում արևմուտքից տարածվել դեպի արևելք: Եվ սա իրական Հայաստանի գաղափարախոսության հաջորդ կարևոր առանձնահատկություններից մեկն է»,- ասաց Փաշինյանը։

Ելույթի ավարտին վարչապետն անդրադարձավ Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին՝ ներկայացնելով այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին պետք է ներկայանա որպես ինքնիշխան պետություն՝ իր սահմաններով, օրենքներով և պետական ինստիտուտներով։

«Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ ինքն իրեն: Հայաստանի Հանրապետությունը ինքն իրեն է առաջարկում Սփյուռքին որպես հայրենիք, որը պետություն է, և պետությունն ունի իր բոլոր ատրիբուտները»,- եզրափակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան