Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
26.11.2026 | 18:29
ԵՄ առաջնորդները Բրյուսելում քննարկում են կառույցի յոթնամյա բյուջեն և Ուկրաինային օգնությունը
26.11.2026 | 18:20
Լուիս Էնրիկեն՝ «Ռոմայի» հետ ոչ-ոքիի մասին․ «Սա մրցաշրջանի ամենադժվար խաղն էր»
26.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է // Ռուս սահմանապահներն ամբողջությամբ կհեռանան ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 18:02
Մենք Ադրբեջանում չենք ծնվել, մենք ծնվել ենք Արցախում․ Անաստաս Իսրայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 18:01
Կալանավորվել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը
26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Հայաստանի արտաքին և ներին քաղաքական զարգացումները՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև արտաքին ուժերի ազդեցություն, մնում են հանրային և փորձագիտական ուշադրության կենտրոնում: Factor TV-ի եթերում քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն անդրադարձել է այս խնդիրներին, Ադրբեջանի պահանջներին, «Զանգեզուրի միջանցք» եզրույթի շրջանառությանը, Հայաստանում ներքաղաքական հնարավոր վերադասավորումներին:

Անդրադառնալով Բաքվի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Շահնազարյանը շեշտում է, որ դա պատահական չէ: Ըստ նրա՝ «Ադրբեջանին օդի պես անհրաժեշտ է այդ կետը», որովհետև, նրա խոսքով, «հանելով անկախության հռչակագիրը՝ Հայաստանն ընդունում է, որ ինքը եղել է ագրեսոր, դա ընդունում է այսօր, և ամբողջովին լվանում Ադրբեջանի արյունոտ մռութը: Սա իրականություն է, որը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ»:

Միաժամանակ, նա աբսուրդային է համարում այն պնդումը, թե հռչակագիրը կարող է իրական խոչընդոտ լինել Հայաստանի համար, եթե հնարավորություն ստեղծվի վերադարձնել Արցախը: «Ենթադրենք՝ ստեղծվել է այնպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ, որ Հայաստանը հնարավորություն ունի թե՛ այս քաղաքական, բարենպաստ իրավիճակի պատճառով, թե՛ իր ներքին ռեսուրսներով վերադարձնել Արցախը… Ենթադրենք այդ պահին հռչակագիրը չկա Սահմանադրության մեջ. դա կանգնեցնելո՞ւ է Հայաստանին: Ո՛չ, բացարձակապես»: Նա նաև թերահավատ է, որ Սահմանադրության փոփոխությունը կհանգեցնի խաղաղության. «Վստահություն չունեմ, որ դրանից հետո Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրի: Այդ պահանջները շատանալու են, Ադրբեջանը ցանկանում է հասնել մի այնպիսի սուբյեկտի հետ պայմանագիր ստորագրել, որի նպատակը նրան ոչնչացնելն է»:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Շահնազարյանը կանխատեսում է արտահերթ ընտրություններ: «Փաշինյանն ունի առնվազն 10-ից ավելի ձայներ ընդդիմադիր խմբակցություններում» հանրաքվեն անցկացնելու համար, սակայն նա վստահ է, որ Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների: Ըստ նրա՝ «Փաշինյանին պետք է ունենալ նոր ընդդիմություն»: 

Շահնազարյանը կոշտ է արտահայտվում նաև ներկայիս ընդդիմության դիրքորոշման վերաբերյալ՝ հատկապես արտաքին քաղաքական հարցերում: Նա մեղադրում է նրանց ռուսամետության և պետականության շահերն անտեսելու մեջ: 

Շահնազարյանը կտրականապես դեմ է արտատարածքային (էքստերիտորիալ) ցանկացած միջանցքի գաղափարին: «Անընդունելի է էքստերիտորիալ ամեն ինչ. ամերիկյան դրոշի տակ կանցնի, թե ռուսական դրոշի տակ՝ անընդունելի է»,- շեշտում է գործիչը: «Կողմ եմ ԹՐԻՓՓ-ի մյուս ծրագրերը թող աշխատեն՝ բացի ճանապարհներից: Ճանապարհները մահացու վտանգ են մեր պետականությանը»:

Ամփոփելով խոսքը՝ Դավիթ Շահնազարյանը համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանը չի հրաժարվի Սյունիքում իր ազդեցությունը հաստատելու ծրագրերից: «Ռուսաստանը մի պահանջ ունի՝ դա իններորդ կետն է… Այդ միջանցքը իր վերահսկողության տակ պիտի լինի»: Սակայն նա բացառում է, որ ԱՄՆ-ը կզիջի այդ տարածքը: 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան