Քրեական ոստիկանները Գեղարքունիքի մարզի երեք բնակչի ձերբակալել են Հովք գյուղում հատուկ տեխնիկայով հողի շերտը հեռացնելու և ավելի քան 300 մետր երկաթե խողովակ հանելու կասկածանքով։ Նշվում է՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ «Քրեական ոստիկանները ձերբակալել են Գեղարքունիքի մարզի երեք բնակչի՝ Հովք գյուղում հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս։ Տարածքը, որտեղ աշխատում էր երկու տրակտոր, …

