Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազներից մեկի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ կարգապահական վարույթով հաստատվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդում, վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետից ուշ, ինչպես նաև խախտել է դիմումների ու բողոքների ուսումնասիրության ժամկետները։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ …

