Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով միջազգային բազմակողմ համագործակցության և կենսաբազմազանության պահպանման առանցքային նշանակությունը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող աշխարհագրաքաղաքական և տնտեսական փոփոխություններին․ «Մենք այսօր հանդիպում ենք միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների դարաշրջանում։ Աշխարհագրաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունը և մրցող ազգային առաջնահերթությունները աճող ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության ձևավորված մեխանիզմների վրա։ Այսպիսի հանգամանքներում ՄԱԿ-ի և մի շարք այլ հայտնի միջազգային կազմակերպությունների կարևորությունը նպաստում է այնպիսի շրջանակի ձևավորմանը, որտեղ պետությունները, անկախ ռեսուրսներից, կարողություններից ու քաղաքական տարբերություններից, կարող են հավասար պայմաններում քննարկել, համադրել իրար բախվող շահերը և հետապնդել համագործակցության նպատակը։ Արդյունավետ բազմակողմանիությունը Հայաստանի համար մեր արտաքին քաղաքականության կարևոր մաս է»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից COP17 համաժողովն ու առաջնորդների գագաթնաժողովը հյուրընկալելու որոշմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ դա վերահաստատում է երկրի պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գլոբալ բնապահպանական գործընթացներին․ «Նախագահությունը դիտարկում ենք ոչ թե որպես ինքնանպատակ, այլև որպես հնարավորություն՝ կողմերին օգնելու ձևավորել վստահություն, հաղթահարել տարբերությունները և առաջ մղել ընդհանուր օրակարգը․․․ Մենք առաջ կգնանք անկողմնակալությամբ, ներառականությամբ և հարգանքով՝ մեր կոնվենցիայի միջկառավարական բնույթից ելնելով»։

ԱԳ նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կենսաբազմազանության պահպանությունը դուրս է գալիս զուտ բնապահպանության շրջանակներից․ «Կենսաբանական բազմազանության կարևորությունը միջազգային օրակարգում անցնում է շրջակա միջավայրի պահպանության համակարգից անդին․ կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգությունը, կայուն զարգացումը, կենսաբանական բազմազանությունը փոխկապակցված են սերտորեն։ Մեկ ոլորտում կայացված որոշումներն ակնհայտորեն աճող ազդեցություն կարող են ունենալ մնացած բոլոր ուղղություններում․․․ Սա ենթադրում է ավելի սերտ համակարգում այս ոլորտներում և ավելի մեծ ուշադրություն փոխկապակցվածությանը»։

Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պատվիրակություններին Երևան այցելելու համար և մաղթել արդյունավետ քննարկումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան