Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Ամուլսարի հանքի շահագործումն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը ստեղծում է աշխատատեղեր, ապահովում հարկային եկամուտներ և նպաստում ՀՆԱ-ի ու արտահանման աճին։

Պապոյանի ներկայացմամբ՝ Ամուլսարի հանքում աշխատում է 1600 մարդ, իսկ դրա գործունեության արդյունքում ստեղծվել է մինչև 4000 անուղղակի աշխատատեղ։

Նախարարի խոսքով՝ ոսկու գների պահպանման դեպքում հանքը հաջորդ տարի պետական բյուջե կարող է վճարել մինչև 130 միլիոն դոլարի հարկ՝ ապահովելով ՀՆԱ-ի 1.5–2 տոկոս ազդեցություն։ Անդրադառնալով Ջերմուկի և Սևանի համար հնարավոր բնապահպանական վտանգներին՝ Պապոյանն ասել է, որ ինքը չի կարող երաշխավորել դրանց բացակայությունը, քանի որ, իր խոսքով, դա մասնագետներն են երաշխավորել՝ կատարած հետազոտությունների հիման վրա։

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ընդգծելով, որ կառավարությունը նպատակ ունի Հայաստանը դարձնել տնտեսապես ավելի ուժեղ երկիր։

COP17-ի տնտեսական հնարավորությունների մասին խոսելիս Պապոյանը նշել է, որ միջոցառումը բարձրացնում է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և կարող է նպաստել զբոսաշրջության աճին։ Նրա խոսքով՝ ակնկալվում է մինչև 10-15 հազար հավելյալ զբոսաշրջիկի այց։

Անդրադառնալով Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից անտառահատումների վերաբերյալ հարցին՝ նախարարը հայտարարել է, որ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու Հայաստանի՝ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի ներսում տեղի ունեցողը։ Նա նշել է, որ այդ տարածքից դուրս տեղի ունեցողը Հայաստանի Կառավարության ուշադրության կենտրոնում չէ՝ շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան