«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նա ողջունել է միջազգային պատվիրակներին և ներկայացրել Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթությունները։

Մաթևոսյանն ընդգծել է բաց երկխոսության ու փոխադարձ հարգանքի կարևորությունը բնապահպանական գլոբալ նպատակներին հասնելու գործում․ «Վաղը ես պաշտոնապես կստանձնեմ COP17-ը նախագահելու պատասխանատվությունը՝ պարտականության մեծ զգացումով և մեր համատեղ գործողությունների նկատմամբ մեծ լավատեսությամբ: Մենք, հնարավոր է, սկզբից ամեն ինչ չհամաձայնեցնենք, և դա է բազմակողմ բանակցությունների ոգին, և թերևս այդ պատճառով են նրանք մեզ պետք, որ փոխադարձ հարգանքով, բաց երկխոսությամբ և լսելու իրական պատրաստակամությամբ մենք կարողանանք հաղթահարել մեր տարակարծությունները և կենսաբազմազանության պահպանության համար արդյունավետ առաջընթաց ունենալ: Չնայած որ ունենք տարբեր տեսանկյուններ, մենք պատասխանատվություն ունենք, այն է՝ պաշտպանել բնությունը հաջորդ սերունդների համար»:

Նրա խոսքով՝ Հայաստանն իր գործընկերների հետ մշակել է նախաձեռնություններ, որոնք միտված են ստանձնած պարտավորությունների իրագործմանը․ «Որպես COP17-ը նախագահող երկիր՝ Հայաստանն աշխատել է գործընկերների հետ այնպիսի նախաձեռնությունների վրա, որոնցով նպատակները վերածվում են պրակտիկ գործողությունների․ կենսաբազմազանության մշտադիտարկում, լեռնային քաղցրահամ ջրերի էկոհամակարգեր, պահպանության ծրագրեր, խթաններ, որոնք ավելի լավ արդյունքներ կտան բնության համար: Դրանք նոր հանձնառությունների մասին չեն, դրանք արդեն մեր ստանձնած հանձնառություններն իրականացնելու մասին են»:

Համբարձում Մաթևոսյանը հայտարարել է նաև միջազգային նոր կարևոր նախաձեռնության մեկնարկի մասին․ «Այսօր Կոլումբիայի հետ միասին մենք տոնում ենք Վտանգված տեսակների վերականգնման դաշինքի մեկնարկը: 17 հիմնադիր պետությունների կառավարություններ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի չորրորդ թիրախի ներքո ջանքերն են միավորելու: Բազմաթիվ վտանգված տեսակներ հրատապ մեր օգնության կարիքն ունեն, և մենք բոլոր կողմերին հրավիրում ենք միանալու մեզ»:

Ելույթի ավարտին նախարարը ՀՀ կառավարության անունից ներկաներին հրավիրել է հայկական տաղավար և մասնակցելու երեկոյան նախատեսված մշակութային ընդունելությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան