ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Բոլորը

ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, ռուսական ճնշումներին, էներգետիկ անվտանգությանը և ԱՄՆ-ի դերակատարությանը տարածաշրջանում: Անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակման և հատկապես արևմտյան ներկայության նկատմամբ Իրանի դիրքորոշմանը՝ պրոֆեսոր Կոպալյանը հերքել է այն թեզը, թե Թեհրանը դեմ է ԹՐԻՓՓ նախագծին: Նա այդ խոսակցությունները վերագրում է ռուսական կողմի հակաքարոզչությանը.

«Երբ օգոստոսի 8-ի գագաթնաժողովը եղավ Սպիտակ տանը, իրենք այս խոսույթը սկսեցին տարածել… Իրանի մի մտահոգությունը նա է, որ Միացյալ Նահանգները զորք չունենան Հայաստանի Հանրապետության հարավում, և ԹՐԻՓՓ-Ի նախագիծը բացառում է այդ տարբերակը: Սկսում են հորինել մի բան, որը գոյություն չունի և հիմնված այդ ստի վրա՝ իրենք փորձում են կառուցել մի տրամաբանություն, որ կարողանան վախ տարածել և սկսեն պանիկա ստեղծել։ Բայց Իրանը ԹՐԻՓՓ-ի նախագծի հետ խնդիր չունի»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը այս նախագծին, Կոպալյանը նշում է, որ դա բացառվում է Հայաստանի, ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի շահերի բախման պատճառով. «Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը միայն ուզում է ներգրավված լինել այս ծրագրին, որ ունենա այն դերը, որ միշտ ինքը անցյալում ունեցել է՝ խոչընդոտի այն»։

Խոսելով ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման և ռուսական «Ռոսատոմ»-ի առաջարկների մասին՝ Կոպալյանը մատնանշել է երկու լուրջ հակասություն: Նախ, դա հակասում է ՀՀ էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը, քանի որ Ռուսաստանն օգտագործում է կախվածության համակարգը «որպես զենք»։ Երկրորդ խնդիրը վերաբերում է ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ներդրումներին (օրինակ՝ Amazon).

«Ռուսաստանի անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ Հայաստանում կառուցվող ԱԲ կենտրոնները հակասում են Ռուսաստանի շահերին։ Այսինքն՝ Ռուսաստանը համարում է այն արհեստական բանականության կարողությունները և այն ամբողջ տեխնոլոգիայի ոլորտը… որպես Ռուսաստանի շահերին դեմ մի իրադարձություն։ Ատոմակայանի նպատակը լինելու է, որ բավարարի էներգետիկայի պահանջները այս դատակենտրոնների… Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի անվտանգության հայեցակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության տնտեսական աճին»։

Նա զգուշացնում է, որ ամերիկյան կողմը ներդրումներ չի անի, եթե էներգիայի աղբյուրը ռուսական լինի. «Այդ ընկերությունները ռիսկ են տեսնելու, և իրենք ներդրում չեն անի այն երկրում, որտեղ ռիսկի հավանականությունը նվազելու տեղը բարձրանում է»։

Անդրադառնալով Հայաստանի Եվրոպայի հետ մերձեցման քայլերի ֆոնին հնարավոր ռուսական պատժամիջոցներին (մասնավորապես գազի գնի բարձրացմանը)՝ քաղաքագետը նշում է, որ դա սպասելի քայլ է, սակայն Հայաստանը չպետք է ընկրկի:

«Ռուսաստանը գազը չի կտրելու Հայաստանի, բացառվում է, բայց հավանական է թանկացնի։ Եթե մենք պետք է տևական ժամանակ գտնվենք Ռուսաստանի կախվածության համակարգում, մենք իրավունք չունենք վարել անկախ արտաքին և անվտանգության քաղաքականություն։ Ֆինանսական վնասը, որ Ռուսաստանը փորձելու է կիրառել Հայաստանի ժողովրդի վրա, Հայաստանի կառավարությունը մեխանիզմներ կգտնի, որ նվազեցնի այդ վտանգը… Եթե Ռուսաստանը արդեն դիմի այդ քայլին… նա կորցնելու է այն մինիմալ ճնշման լծակը, որ ներկայումս ունի»։

Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ Կոպալյանը փաստում է, որ Հայաստանի հարցը ԱՄՆ-ում դարձել է ապաքաղաքականացված և ինստիտուցիոնալ, ուստի իշխանափոխությունը գլոբալ շրջադարձ չի բերի:

«Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները դա հարցերից է Միացյալ Նահանգներում, որը քաղաքականացված չէ։ Այսինքն՝ բոլոր կուսակցությունները կողմ են ամրացնել և խորացնել հարաբերությունները… Երկու կողմն էլ հասկանում են, որ Միացյալ Նահանգների շահերը բխում է, որ նա ունենա ներկայություն Հարավային Կովկասում և Հայաստանը լինի անկյունաքարը այս ռազմավարության»։

Քաղաքագետը եզրափակում է, որ Միացյալ Նահանգների հիմնական նպատակը տարածաշրջանում, անկախ իշխող վարչակազմից, մնում է նույնը՝ աջակցել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և զսպել ռուսական ազդեցությունը։ Միակ տարբերությունը, ըստ նրա, կարող է լինել տեմպի և մոտեցման մեխանիզմների մեջ։ ԱՄՆ-ի համար «Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության մասով փոփոխություն չենք տեսնելու»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան