Իրանական կողմը հարցեր ունի, դրանց պատասխաններ են տրվել․ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
Բոլորը

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ TRIPP-ի շուրջ իրանական մտահոգությունները ուռճացված են։ Անդրադառնալով Թեհրան կատարած վերջին այցին և տարածաշրջանային հաղորդակցությունների TRIPP ծրագրի շուրջ Իրանի դիրքորոշմանը՝ Միրզոյանը շեշտեց, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տարածվող մեկնաբանությունները չափազանցված են։

«Այն մեկնաբանությունները, այն «սոուսը», որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները TRIPP-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ՝ էականորեն հեռու են իրականությունից, ապա էականորեն ուռճացված են: Իրանական կողմում, անշուշտ, կան հարցեր, այդ հարցերին պատասխաններ տրվել են: Իմ տպավորությամբ՝ իրանական կողմն այս ընթացքով բավարարված է»,- ընդգծեց նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ Թեհրանի հարցադրումներից մեկը վերաբերել է TRIPP-ի երկայնքով ամերիկյան զինված ներկայության հնարավորությանը։

«Ասում են՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով: Ասում ենք՝ չի՛ լինելու: Թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում: Իրենք էլ այդ երկաթուղային ցանցը կարողանալու են օգտագործել: Երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղ երկուսի հարաբերություններում միայն բարդացնելու է նրանց կյանքը, դա դասագրքային ճշմարտություն է»,- ասաց ԱԳՄԱ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան