«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարարության տարածքային բնապահպանական կառավարման փոխնախարար, COP16-ի նախագահության ներկայացուցիչ Դեյվիդ Օլարտե Ամայան։ Նա բարձր է գնահատել Հայաստանում համաժողովի կազմակերպումը և հայտարարել կենսաբազմազանության կորուստը զսպող նոր կոալիցիային միանալու մասին։

Կոլումբիացի պաշտոնյան հայտարարել է Հայաստանի նախաձեռնած կոալիցիային միանալու պատրաստակամության մասին․ «Կոլումբիան պատրաստ է Ձեզ աջակցել։ Կոլումբիայի համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին կոալիցիայի ձևավորման տիրույթում։ Այս կոալիցիան առաջին հերթին զսպելու է կենսաբազմազանության կորուստը՝ ևս մեկ անգամ ապահովելով առանձին տեսակների վերականգնումը համապատասխան օրակարգով»։

Նա ընդգծել է, որ Կոլումբիայի համար առաջնային է ինչպես էկոհամակարգերի պահպանումը, այնպես էլ տեղական համայնքների կենսակերպի պաշտպանությունը․ «Կոլումբիայի համար սա չափազանց կարևոր է՝ պահպանել էկոհամակարգերը, միաժամանակ նաև փայփայել այն կենսակերպը, որն ունեն այն համայնքները, որոնք այդ կենսաբազմազանության տիրույթում ապրում են»։

Անդրադառնալով Կունմինգ-Մոնրեալ գլոբալ շրջանակի նպատակներին՝ Դեյվիդ Օլարտե Ամայան նշել է 20 առանձին վտանգված տեսակների բնամիջավայրերը վերականգնելու անհրաժեշտությունը․ «Մեզ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ 20 առանձին տեսակների բնամիջավայրերը վերականգնելու համար։ Մենք այս աշխատանքն արդեն սկսել ենք մեր երկրում․ խոսքը հատուկ տեսակի կոկորդիլոսների մասին է։ Այս փորձը ևս մեկ անգամ փաստում է, որ վերականգնումը հնարավոր է, եթե համագործակցում են կառույցները, միջազգային ծրագրերը և տեղական համայնքը։ Սա նաև մեզ հիշեցնում է, որ հաջող պահպանությունը ենթադրում է ոչ միայն առանձին տեսակների վերականգնում, այլև էկոհամակարգերի ուղղությամբ ներդրումների իրականացում»։

Ելույթի ավարտին COP16-ի նախագահության ներկայացուցիչը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը․ «Համագործակցում ենք սերտորեն նաև մասնավոր ոլորտի հետ․ վերջինիս ռեսուրսներն ակնհայտորեն նպաստում են ջանքերի իրականացմանը՝ ապահովելով այն, որ էկոլոգիական վերականգնումը ենթադրում է նաև տնտեսության զարգացում և հարատև բարգավաճման հնարավորություններ։

Մեր ընդհանուր մարտահրավերների ներքո է անցում անել հանձնառություններից դեպի իրականացում․․․ Հավակնությունները վերածել ենք գործողությունների, գործողությունները՝ վերականգնման․ համատեղ կարող ենք բնության հետ ներդաշնակ կյանքի գաղափարախոսությունը դարձնել իրականություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան