Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Կենդանիների առողջությունն ու արագ աճը, ինչպես նաև ստացվող մթերքի որակը, մեծապես պայմանավորված են նրանց տրվող կերի որակով։ Ավելի քան 10 տարի այս ոլորտում գործող «Օջախ Ագրո» ընկերությունը ֆերմերներին առաջարկում է ռուսական ու եվրոպական արտադրության բուսական հիմքով կերեր ու կոնցենտրատներ, որոնք նախատեսված են կենդանիների սննդային պահանջները բավարարելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Ներկայացնում ենք խոզերի կերերի արտադրության համար նախատեսված կոնցենտրատները, պատրաստի կերերը և մաքրացեղ խոզերի գենետիկան»,- ասում է «Օջախ Ագրո» ՍՊԸ-ի վաճառքի մենեջեր Արծրուն Միքայելյանը:

Ընկերությունը կարևորում է խոզաբուծության ոլորտում բարձրորակ գենետիկայի կիրառումը՝ ֆերմերներին առաջարկելով մաքրացեղ խոզեր, որոնք նպաստում են տնտեսությունների արտադրողականության բարձրացմանը։ «Օջախ Ագրո»-ի այս և ոլորտին առնչվող այլ առաջարկների կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 16-18-ը Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում անցկացվող AGRO EXPO 2026 ցուցահանդեսում։

«Էքսպոյին մասնակցելու հիմնական նպատակն է, որպեսզի ֆերմերներին ավելի հասանելի ու մատչելի դարձնենք «Օջախ Ագրո»-ի արտադրատեսականին»,- նշում է Միքայելյանը:

Top Grow ապրանքանիշի ներկայացուցիչները նույնպես Երևանում են՝ մասնակցելու AGRO EXPO 2026 ցուցահանդեսին։ Այս սելեկցիոն-հիբրիդային կենտրոնը մասնագիտացած է բարձր մթերատվությամբ և մսի որակական հատկանիշներով առանձնացող գենետիկայի արտադրության մեջ։

«Մեր արտադրանքի ամենագլխավոր առավելությունը, որը «Օջախ Ագրո» ընկերությունն առաջարկում է հայկական շուկայում, բարձր մթերատու գենետիկան է, որն առավելագույնս նման է տնական խոզի մսին: Այսինքն՝ սրանք կենդանիներ են, որոնք շատ արագ և արդյունավետ են աճում՝ միաժամանակ ապահովելով վերջնական արտադրանքի շատ բարձր համային որակներ»,- ասում է Top Gen ընկերության մենեջեր Իգոր Տարասովը:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հայաստանյան շուկայում մսի որակի նկատմամբ բարձր պահանջները նպաստում են իրենց արտադրանքի պահանջարկին․ սպառողները գնահատում են խոզի մսի համային հատկանիշները։

«Մեր գործընկեր «Աջախ Ագրոյի» հետ համագործակցության շրջանակում մեր ծրագրերն են՝ զարգացնել հայկական խոզաբուծությունը, օգնել տեղի ֆերմերներին, վաճառել մեր գենետիկան, որպեսզի նրանք հնարավորություն ունենան առավելագույնս շահավետ կերպով տեղական շուկայի համար արտադրել բարձրորակ խոզի միս»,- ընդգծում է ընկերության ներկայացուցիչը:

«Օջախ Ագրո»-ն, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, նպատակ ունի տեղական ֆերմերներին հասանելի դարձնել ժամանակակից կերերն ու բարձր մթերատու գենետիկան՝ նպաստելով հայկական խոզաբուծության զարգացմանն ու որակյալ մսի արտադրությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Անի Թամրազյան