Ռոսսելխոզնադզորը ՀՀ-ից պահանջել է կասեցնել կենդանիների կեր արտադրողի արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների հավաստագրումը

Լուրեր

26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
26.11.2026 | 16:07
Մոլդովան Հայաստանին կսովորեցնի պայքարել էներգետիկ խոցելիության դեմ
26.11.2026 | 16:00
Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ խաղաղության պայմանագիր պետք է կնքենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.11.2026 | 15:40
Չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի․ Փաշինյանը ԵՄ-ի հետ համագործացության որոշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոսսելխոզնադզոր դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության արտադրանքի՝ ռուսաստանյան ստացողների համար անասնաբուժական հավաստագրումը։ Այս մասին նշվում է գերատեսչության ծանուցման մեջ, գրում է Ինտերֆաքսը։

Սահմանափակումը կգործի մինչև Ռոսսելխոզնադզորի մասնագետների կողմից ընկերությունում ստուգման իրականացումը։ Մինչև հոկտեմբերի 15-ը բեռնված արտադրանքը կընդունվի սովորական կարգով։

Սահմանափակումների պատճառը չի նշվում։

Միաժամանակ, հաղորդվում է, որ «Մոդուս Գրանում» ընկերությունը, որն արտադրում է ձկների, խոշոր եղջերավոր անասունների, թռչունների և ճագարների համար կերեր, Ռոսսելխոզնադզորի ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ առաջին անգամ։

Նմանատիպ որոշում ընկերության նկատմամբ ընդունվել էր նաև 2022 թվականի հոկտեմբերին, երբ ձկների կերի նմուշներում արձանագրվել էր գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների թույլատրելի մակարդակի գերազանցում, ինչպես նաև չգրանցված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գծերի առկայություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի