Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17)։ Բացման արարողությանն իր ողջույնի ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազդարարելով համաշխարհային բնապահպանական գագաթնաժողովի աշխատանքների սկիզբը։

Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ COP17-ի անցկացմամբ Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։ Նա մատնանշել է, որ կենսաբազմազանությունը մարդկության առողջության, պարենային ու ջրային անվտանգության և ապագա սերունդների բարեկեցության հիմքն է։

«Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունը անսպառ ռեսուրս է․․․ Բայց ջրհեղեղները, անտառային հրդեհները և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն․ մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունը անբաժանելի են»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ միջազգային ջանքերը դեպի շոշափելի արդյունքներ ուղղորդելու համար։ 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, ուստի անհրաժեշտ է արագացնել պարտավորությունների կատարումը։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կազմակերպման կոմիտեին, Շրջակա միջավայրի ու Արտաքին գործերի նախարարություններին, Կոնվենցիայի քարտուղարությանը, ինչպես նաև միջազգային պատվիրակներին համատեղ աշխատանքի և Հայաստանի նկատմամբ ցուցաբերած վստահության համար։

«Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է, մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։ Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, որտեղ խոսքերից անցնում ենք գործի»,- եզրափակել է ՀՀ վարչապետը՝ հայտարարելով COP17 համաժողովի բացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան