«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմեյքեր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացմանն իր ելույթով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի ջանքերը համաժողովը պատշաճ կազմակերպելու գործում։

Շոմեյքերը Քարտուղարության անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանն ու հայ ժողովրդին․ «Քարտուղարության անունից թույլ տվեք ևս մեկ անգամ երախտիքս հայտնել Ձեզ անձամբ, պարո՛ն վարչապետ, ամբողջ Կառավարությանը և հայ ժողովրդին այն հսկայական ջանքերի համար, որ արվել են 2026 թվականի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի և Առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման համար: Հայաստանն իր հյուրընկալությունն ապահովում է ամբողջ թափով, և ակնհայտ է, որ ցանկացած մարդ, որ մի քանի ժամ այստեղ կանցկացնի, անմիջապես դա կզգա: Ձեր ժողովրդի բարիությունը և ձեր վճռականությունը՝ անելու ամենը, որ մարդիկ իրենց զգան ինչպես տանը, ակնհայտորեն զգացվում է»:

Գործադիր քարտուղարն ընդգծել է, որ աշխարհում առկա լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում․ «Այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ բազմակողմանիությունն աշխատում է, որ ստանձնած հանձնառություններն առաջին հերթին պատվում են։ Չնայած աշխարհագրական լարվածությանը և ահագնացող կլիմայական ճգնաժամին՝ կա հույս»։

Նա նաև հավելել է, որ հաջորդ երկու շաբաթները պետք է ծառայեն հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելուն․ «Հորդորն այն է, որ հաջորդ երկու շաբաթներն օգտագործենք միավորվելու և հանձնառությունները վերածելու կոնկրետ գործողությունների, ավելի ամուր գործընկերական հարաբերությունների և արագացված իրականացման քայլերի»։

Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Աստրիդ Շոմեյքերը նշել է, որ համաժողովի հիմնական նպատակներից է բացերը լրացնելը․ «Գիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է: Սա է այն գործողությունը, որը մեզ հարկավոր է»:

Ելույթի ավարտին Շոմեյքերը հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ Արտաքին գործերի ու Շրջակա միջավայրի նախարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողին ու կազմակերպչական թիմին․ «Կոնվենցիայի շրջանակում COP կազմակերպելը փոքր առաջադրանք չէ: Հայաստանը հաղթահարել է այդ մարտահրավերը հանձնառության, ջանասիրության շնորհիվ, և դրա արգասիքը տեսնում ենք այստեղ, բայց մեծ մասը վարագույրների հետևում է, բեմի հետևում․․․ Կրկին շատ շնորհակալ ենք Հայաստանին՝ աշխարհին Հայաստանում հյուրընկալելու համար: Սա իրապես մի հաջողություն է, որը պետք է աշխարհին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան