Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հանքարդյունաբերության ոլորտը և կառավարությունը համատեղ մարմին կստեղծեն, որը կդառնա ոլորտի խնդիրները քննարկելու մշտական հարթակ։ Այս մասին Mining Armenia 2026 ֆորումի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ոլորտի և կառավարության միջև երկխոսության մշտական հարթակ ստեղծելու գաղափարը քննարկվել է դեռևս նախորդ տարի՝ Ջերմուկում տեղի ունեցած գործարար աշխատաժողովի ժամանակ։ Նոր մարմինը, նրա խոսքով, մասնագիտական մակարդակով և ամենօրյա ռեժիմով կուսումնասիրի ոլորտի խնդիրները՝ դրանք դիտարկելով թե՛ հանքարդյունաբերողների, թե՛ կառավարության տեսանկյունից։

Վարչապետն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում կան մեծ հնարավորություններ, բայց նաև՝ մարտահրավերներ։ Դրանցից մեկը Հայաստանում բնապահպանական բարձր չափանիշների ապահովումն է։ Փաշինյանի խոսքով՝ բնապահպանական չափանիշները կարևոր են ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության, այլև Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային հեղինակության տեսանկյունից։

«Ընդերքը Հայաստանի Հանրապետության ժողովրդի և պետության սեփականությունն է։ Հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն՝ իրականացնողն է տեխնոլոգիական գործունեության»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը մեծ գիտելիքներ և ներդրումներ պահանջող բարդ ոլորտ է, որտեղ համագործակցում են հանրությունը, պետությունն ու ներդրողները։ Փաշինյանի գնահատմամբ՝ որքան քաղաքացիներն իրենց ներգրավված են զգում ոլորտում, այնքան ավելի դրական է դառնում դրա հանրային ընկալումը։

Վարչապետը նշեց, որ կառավարությունն արդեն մասնաբաժին ունի մի քանի հանքարդյունաբերական ընկերություններում, սակայն այդ քայլերը համակարգային մոտեցում չեն ապահովում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմ ներդնել։

Փաշինյանի առաջարկած լուծումը հանքարդյունաբերական ընկերությունների բաց բաժնետիրացումն է։ Նրա խոսքով՝ ոլորտը կարող է դառնալ Հայաստանում ֆոնդային բորսաներում ընկերությունների ցուցակման և բաց բաժնետիրացման առաջամարտիկը։

«Բաց բաժնետիրացումը հնարավորություն կտա, որպեսզի Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիներ իրենք դառնան բաժնետեր և, հետևաբար, բիզնեսը համարեն նաև իրենցը»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Ամուլսարում կառավարության բաժնեմասերի վերաբերյալ իր պատկերացումները նույնպես կապված են այդ մոտեցման հետ։ Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է օրինակ ծառայել և խթանել բաց բաժնետիրացման գործընթացը Հայաստանում։

Սակայն վարչապետը բացատրեց, թե ինչու կառավարությունը մինչ այժմ այդ քայլին չի դիմել։ Նրա խոսքով՝ դեռևս բավարար գիտելիքներ և մեխանիզմներ չկան՝ երաշխավորելու, որ բաժնետոմսերը կբաշխվեն հնարավորինս լայն շրջանակի քաղաքացիների միջև։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան